Վիքիամբիոն
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիամբիոն (անգլ.՝ WikiTribune), ոճայնացված որպես ՎիքիԱՄԲԻՈՆ (WikiTRIBUNE), նախագծած տեղեկատվական համացանցային կայք, որի միջոցով պրոֆեսիոնալ լրագրողները և կամավորականների ուսումնասիրում և ճշտգրտման, փաստերի ստուգման, աղբյուրների փոփոխության և ավելացման առաջարկների միջոցով հաղորդում են նորություններ։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը ներկայացրել է Վիքիամբիոնը 2017 թվականի ապրիլին որպես Վիքիպեդիայի կամ դրան աջակցող՝ Վիքիմեդիա Հիմնադրամի հետ կապ չունեցող կոմերցիոն կայք[2][3][4]։
Վիքիամբիոն | |
---|---|
wikitribune.com(անգլ.) | |
Տեսակ | առցանց լրագիր և բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Շտաբ կայան | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Ջիմմի Ուելս |
Հեղինակ | Ջիմմի Ուելս[1] |
Բացված | ապրիլի 25, 2017[1] |
WikiTribune Վիքիպահեստում |
Ուելսը ասել է, որ «սա կլինի առաջին դեպքը, երբ պրոֆեսիոնալ լրագրողները և քաղաքացիական լրագրողները աշխատելու են իրար հետ միասին, ներկայացնելով դեպքերը այնպիսի, ինչպիսիք նրանք կան, առցանց խմբագրելով դեպքերի զարգացման հետ զուգահեռ և հանրության աջակցությամբ ստուգելո և վերաստուգելով բոլոր փաստերը[5]։ Ըստ Ուելսի, նախագիծը օգնելու է պայքարել է կեղծ նորությունների դեմ։ Որոշ աղբյուրների համաձայն, նման ծրագիրը Ուելսը նախաձեռնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիան Քոնուեյի կողմից 2017 թվականի հունվարին հարցազրույցն ծանոթանալուց, որտեղ օգտագործված է եղել «այլընտրանքային փաստեր» արտահայտությունը[2][6]։
Կայքի սկզբնական քրաուդֆանդինգը ավարտվել է 2017 թվականի մայիսին։ Սպասվում է, որ գործողությունները կսկսվեն մինչև 2017 թվականի սեպտեմբերը[7]։