Վիքիմեդիա Հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիմեդիա Հիմնադրամ, կորպ, շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամ, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը գործում է Ֆլորիդա նահանգի օրենսդրության համապատասխան, որտեղ այն հիմնադրվել է։ Այն գործարկում է համագործակցային եղանակով՝ ազատ բովանդակության ստեղծմանն ուղղված մի քանի վիքի նախագծեր՝ Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիգրքեր, Վիքիդարան, Վիքիպահեստ, Վիքիցեղեր, Վիքիլուրեր, Վիքիլսարան, Վիքիմեդիա Ինկուբատոր, ինչպես նաև, այժմ փակված Նուպեդիա նախագծի սեփականատերն է։ Առաջատար նախագիծը՝ Վիքիպեդիան, ամենաշատ այցելուներ ունեցող վեբ կայքերի տասնյակում է[9]։
Վիքիմեդիա Հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն |
Հիմնադրված է | հունիսի 20, 2003[1][2] |
Հիմնադիր | Ջիմմի Ուելս[3][4][5] |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Մարիանա Իսկանդեր[6] |
Արդյունաբերություն | Վիքի |
Ընդհանուր ակտիվներ | ▲251 մլն $ (հունիսի 30, 2022)[7] |
Հասույթ | ▼155 մլն $ (2022)[7] |
Աշխատողների թիվ | ▲700 ± 5 մարդ (նոյեմբերի 3, 2023)[8] |
Դուստր ընկերություններ | Wikimedia, LLC? |
Կայք | wikimediafoundation.org(անգլ.)(արաբ.)(ֆր.)(ռուս.)(իսպ.)(գերմ.) և wikimediafoundation.org(անգլ.) |
Մասնակից է | ոչ առևտրային կազմակերպություն |
Wikimedia Foundation Վիքիպահեստում |
Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիպեդիա հանրագիտարանի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից։ Հիմնադրամը ֆինանսավորվում է աշխարհի տարբեր ծայրերից՝ կամավորների հանգանակությունների միջոցով։
Ըստ Վիքիմեդիայի կանոնադրության՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել և զարգացնել կրթական բովանդակություն, այնուհետև արդյունավետ և համընդհանուր տարածել դա։ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերին մասնակցում են կամավորներ տարբեր երկրներից, ովքեր ստեղծում են ազատ բովանդակություն և ծրագրային ապահովում, որը հասանելի է ազատ արտոնագրով։