Վու Ծիենսիոն
չին-ամերիկացի փորձարարական ֆիզիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Վու Ծիենսիոն(չինարեն՝ 吴健雄, անգլ.՝ Chien-Shiung Wu, մայիսի 31, 1912(1912-05-31)[1][2][3], Taicang, Ցզյանսու, Beiyang Government - փետրվարի 16, 1997(1997-02-16)[4][2][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), չին-ամերիկացի ֆիզիկոս, որը կարևոր ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառում, փորձարարական ֆիզիկայում իր նվաճումների համար հաճախ համեմատվում է Մարի Կյուրիի հետ[22][23][24]։ Վու Ծիենսիոնը ԱՄՆ–ի ֆիզիկոսների միություն առաջին կին նախագահն էր։ Նրան հաճախ անվանում են «Չինաստանի Մարի Կյուրի», «ֆիզիկայի հետազոտությունների առաջին տիկին», «միջուկային հետազոտությունների թագուհի» և «աշխարհի ամենաանվանի, փորձառու կին գիտնական-ֆիզիկոսներից մեկը»[23][24][25][26][27]։
Վու Ծիենսիոնը ավարտել է Ազգային կենտրոնական համալսարանը (այժմ՝ Նանկինի համալսարան) և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանը, որտեղ սովորել է Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Լոուրենսի մոտ[23][24][25][26]։ Մանհեթենի նախագծի ընթացքում նա մասնակցել է հետազոտությանը, թե ինչպես կարելի է գազի դիֆուզիան օգտագործել ուրանի երկու իզոտոպները (ուրան-235 և ուրան-238) առանձնացնելու համար[23][24]։ Վու Ծիենսիոնը երկար ժամանակ դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Նրա ամենահայտնի գիտական նվաճումներից է փորձարարական մեթոդների օգտագործումն հավասարության բացակայությունը ստուգելու համար։ Դա բերեց նրան, որ իր կոլեգաներ Լի Ճենտաոն և Յան Ճենինը 1957թ-ին դարձան Նոբելյան մրցանակակիրներ, իսկ Վու Ծիենսիոնին 1978 թվականին շնորհվեց Վոլֆի մրցանակ[23][24][25][26]։