Տալասա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Տալասա (հին հունարեն՝ Θάλασσα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն IV, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ երկրորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական ծովային աստվածուհի Թալասայի անունով, ով հանդիսանում էր Եթերի և Հեմերայի դուստրը։ "Thalassa" հունարեն բառը նշանակում է "ծով":
Տալասա (S/1989 N 5; Նեպտուն IV) հին հունարեն՝ Θάλασσα | |
---|---|
Տալասան կամ Ներեիդան, լուսանկարը թույլ չի տալիս ճշգրտել | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | սեպտեմբեր 1989 թ.[1] թ. (Ռիչարդ Տերիլի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,3[3] |
Հեռավորությունը Նեպտուն | 50 075 ± 1 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 50 075 ± 1 կմ[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,0002 ± 0,0002[4] |
Սիդերիկ պարբերություն | 0,31148444 ± 0,00000006 օր |
Թեքվածություն | 0,21 ± 0,02°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,21° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 108×100×52 կմ[5][6] |
Հասարակածային շառավիղ | 41 ± 3 կմ[3] |
Ծավալ | ~2,9×105 կմ³ |
Զանգված | ~3,5×1017 կգ |
Միջին խտություն | ~1,2 գ/սմ³ ենթադրված[3] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,09[3][5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Տալասան հայտնաբերվել է 1989 թվականի սեպտեմբերի սկզբին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այն ստացավ S/1989 N 5 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4867) 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են "25 դիտարկումներ 11 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել սեպտեմբերի 18-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Տալասան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։
Տալասայի ուղեծիրը մոտ է Դեսպինայի ուղեծրին, սակայն նրանից դուրս է ընկած և գտնվում է Լևերյեի օղակից ներս։ Քանի որ այս արբանյակի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։