Տաղանդ
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Տաղանդ (այլ կիրառումներ)
Տաղանդ, ընդունակությունների զարգացման բարձր աստիճանը։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։ Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում՝ արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։ Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում[1]։