Ընդունակություններ
From Wikipedia, the free encyclopedia
Ընդունակություններ, անհատական հոգեբանական առանձնահատկություններ և գործունեության ներհոգեկան պայմաններ, որոնցով մարդիկ տարբերվում են միմյանցից։ Ընդունակությունների բարձրագույն դրսևորումներն են տաղանդը և հանճարեղությունը։
Անձի ընդունակությունների խումբը կազմում է նրա ենթակառուցվածքներից մեկը։ Ընդունակություն այնպիսի առանձնահատկություն է, որը հնարավոր է դարձնում որոշակի գործունեության հաջող կատարումը։ Ընդունակությունը չի հանգեցնում գիտելիքների ու հմտությունների, բայց բացատրում է դրանց ձեռք բերման դինամիկան (արագությունը, ծավալը, հեշտությամբ մտապահելը և այլն)։
Որոշ տարրական հոգեկան ընդունակություններ (կամ գործառույթներ) պայմանավորված են ժառանգականությամբ (օրինակ՝ զգայարանների զգայունակությունը, տարածության մեջ կողմնորոշվելը, գործողությունների ռիթմը, տեմպը և այլն)[1] ։