Տայք
Մեծ Հայքի նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Տայք, Մեծ Հայքի 14-րդ նահանգը։ Տայք անունը հնագույն է և ունի էթնիկական ծագում[փա՞ստ]։ Այն կապված է տաոխներ կամ տայեր ցեղանվան հետ[փա՞ստ]։ Տայքի մասին առաջին տեղեկությունները հաղորդել է Քսենոֆոնը։ Նրա հիշատակությունների համաձայն, Տայքի (Քսենոֆոնի մոտ՝ Տաոխ) բնակիչները՝ տայեցիները, խիզախ և ռազմասեր ժողովուրդ էին. նրանք, ինչպես և խաղտիացիներն ու կորդվացիները, չէին ենթարկվում Աքեմենյան Պարսկաստանին և ինքնուրույն էին։ Տայքը Արտաշես Ա-ի օրոք միացվել է Մեծ Հայքի հայկական թագավորությանը։ Մեծ Հայքին միացվելուց հետո Տայքը նրա կազմում մնաց մինչև արաբական տիրապետության շրջանը։ IV-VIII դարերում Տայքում իշխում էին Մամիկոնյանները։ Այդ շրջանում Տայքը փաստորեն ներկայացնում էր մի վարչաքաղաքական միավոր՝ մի ֆեոդալական իշխանություն։ Երբ VIII դարի վերջերից Մամիկոնյանները կորցրին իրենց քաղաքական հզորությունը և աստիճանաբար դադարեցին երկրի քաղաքական ու ռազմական կյանքում կարևոր դեր խաղալուց, Տայքի նրանց կալվածքները անցան Բագրատունիներին։ X-րդ դարում Տայքի մի մասում և Կղարջքում վրաց Բագրատունիները հիմնում են Բյուզանդիային վասալ մի իշխանություն, որը հայտնի է Տաո-Կլարջեթի կյուրոպաղատություն անունով։ Վրացական այս իշխանությունը երկար ժամանակ ստիպված էր համառ պայքար մղել Բյուզանդիայի դեմ, որն ամեն մի առիթ օգտագործում էր նրա ներքին ինքնավարությունը վերացնելու և կայսրության պրովինցիա դարձնելու համար։ Տաո-Կլարջեթի իշխանությունը հետագայում միացվեց վրաց Բագրատունիների կենտրոնական թագավորությանը, որը XI-XIII դարերում ապրում էր իր բուռն զարգացման շրջանը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 8 գավառ |
Գլխավոր քաղաք | Ուղթիք |
Այլ քաղաքներ | Արդվին, Կրիակունք, Արսիս, Ուղթիս, Խոտորջուր |
Կառավարող տոհմ(եր) | Մամիկոնյաններ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Տարածք | 10179 կմԱ (3 %) |
ԲԾՄ • Առավելագույն բարձրություն | Քաջքար լեռ՝ 3937 մ մ |
Ներկայիս երկրներ | Թուրքիա |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | քրդեր, լազեր |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Իսլամ |