![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Tarja_Halonen_1c389_8827-2.jpg/640px-Tarja_Halonen_1c389_8827-2.jpg&w=640&q=50)
Տարյա Հալոնեն
From Wikipedia, the free encyclopedia
Տարյա Հալոնեն (ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen, դեկտեմբերի 24, 1943(1943-12-24)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, իրավաբան, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2000 թվականի մարտի 1-ից 2012 թվականի մարտի 1-ը եղել է Ֆինլանդիայի նախագահ։
Տարյա Հալոնեն ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հելսինկիի համալսարան (1968) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1943(1943-12-24)[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Հելսինկի, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Tarja Kaarina Halonen |
Ամուսին | Pentti Arajärvi?[4] |
Զավակներ | Anna Halonen?[4] |
Կայք՝ | presidenthalonen.fi |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Հալոնենը չափազանց մեծ ժողովրդականություն վայելող նախագահ էր, որի հավանության վարկանիշի գագաթնակետը 2003 թվականին կազմել է 88%։ 2006 թվականին նա վերընտրվել է՝ երկրորդ փուլում հաղթելով «Ազգային կոալիցիա» կուսակցության թեկնածու Սաուլի Նինիստյոին՝ ձայների 51 և 48 տոկոսային հարաբերությամբ։ Չունենալով 2012 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորություն՝ նա 2012 թվականի մարտի 1-ին լքել է նախագահի պաշտոնը։ Նրան հաջորդել է Նինիստոն։
1980 թվականներին Հալոնենը ֆիննական «Seta» ԼԳԲՏ կազմակերպության նախագահն էր, իսկ իր նախագահության ընթացքում ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների և Գլոբալիզացիայի հարցերի շուրջ քննարկումներին։ 2006 թվականին շատ մեկնաբաններ նրան անվանում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի պոտենցիալ թեկնածու, սակայն նա դրա նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերեց՝ դա պատճառաբանելով իր նախագահական ժամկետն ավարտելու ցանկությամբ, նախքան այլ կարիերայի տարբերակների մասին մտածելը[35][36]։ 2009 թվականին Forbes-ը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում[37]։