Սպիտակ աստղի շքանշան
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ աստղի շքանշան (էստ․՝ Valgetähe teenetemärk), Էստոնիայի Հանրապետության պետական պարգև։
Արագ փաստեր Սպիտակ աստղի շքանշան, Երկիր ...
Սպիտակ աստղի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Էստոնիա | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1936 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մարիամի երկրի խաչի շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Արծվի խաչի շքանշան | ||||
Order of the White Star Վիքիպահեստում |
Փակել
Շքանշանը հաստատվել է 1936 թ.-ին էստոնացի ժողովրդի անկախության պատերազմի հիշատակին։
Սպիտակ աստղի շքանշանով պարգևատրվում են Էստոնիայի քաղաքացիները պետական ծառայությունում և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ունեցած մեծ ներդրման համար, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ներդրում են ունեցել Էստոնիայի պետականության կայացման և պահպանման գործում։
Սպիտակ աստղի շքանշանը ունի հինգ հիմնական կարգ, ինչպես նաև մեկ հատուկ կարգ՝ շքանշանի վզնոց և մեկ մեդալի կարգ։