Տեղական իշխանությունների պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Տեղական իշխանությունների պալատը մեկն է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի երկու պալատներից։ Տեղական իշխանությունների պալատը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տեղական իշխանությունների միասնական ձայնն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեղական իշխանությունների պալատի գործունեության հիմնական նպատակն է տեղական ժողովրդավարության իրավիճակի գնահատումը և տեղական ընտրությունների դիտորդությունը՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համաձայն։ Պալատը նաև աջակցում է եվրոպական քաղաքների միջև համագործակցությանը, ինչպիսիք են օրինակ միջմշակութային երկխոսությունը և էլեկտրոնային ժողովրդավարությունը։ Այն խթանում է տեղական ժողովրդավարության սկզբունքները նաև Եվրոպայի աշխարհագրական տարածքից դուրս, օրինակ քաղաքների եվրո-արաբական երկխոսության և եվրո-միջերկրածովյան համագործակցության շրջանակներում։
Պալատի հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ Կոնգրեսի լիագումար նիստերի ընթացքում։ Հանդիպումներին թեմատիկ բանավեճեր են տեղի ունենում մի շարք հարցերով, ինչպես օրինակ՝ ռադիկալացման դեմ պայքար, քաղաքների համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում, միգրացիա, մշակութային ժառանգության պաշտպանություն։ Արդյունքում ընդունվում են հանձնարարականներ և բանաձևեր։ Անհրաժեշտության դեպքում Տեղական իշխանությունների պալատը կարող է անդամ որևէ պետությունից պահանջել ներկայացնել զեկույց իր փորձառության որևէ կոնկրետ թեմայով։ Տեղական իշխանություների պալատը քննարկում է իր իրավասության շրջանակում ընկած հարցեր, այն է՝ Եվրոպայում տեղական չափմանը վերաբերող նշանակալի ընթացիկ խնդիրներ, և անհրաժեշտության դեպքում կարող է բանավեճ նախաձեռնել Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ։ Պալատի անդամների ցանկը կարելի է տեսնել այստեղ։