Տեղեկատվական պատերազմ (անգլ.՝ information warfare), գիտական, քաղաքական և ռազմական տերմին, որն ունի հետևյալ նշանակությունները.
Մարդկային հանրույթների դիմակայության գործընթաց, որն ուղղված է մի կողմից՝ ռազմավարական մակարդակի քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ նպատակների ձեռք բերմանը, հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության, իշխանության և (կամ) զինված ուժերի վրա ազդեցություն գործելով ճանապարհով, հատուկ մշակված և նախապատրաստված տեղեկատվության, տեղեկատվական նյութերի տարածմամբ, մյուս կողմից՝ սեփական երկրի նկատմամբ նման ազդեցությանը հակազդելուն։ «Տեղեկատվական-հոգեբանական պատերազմ» տերմինը փոխառություն է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների բառապաշարից։ Այդ տերմինի թարգմանությունը («information and psychological warfare») անգլերենից հայերեն կարող է հնչել թե՛ որպես «տեղեկատվական հակամարտություն», թե՛ որպես «տեղեկատվական, հոգեբանական պատերազմ», կախված նրանից, թե ինչպիսին է կոնկրետ պաշտոնական փաստաթղթի կամ գիտական հրապարակման համատեքստը[1]:. Այդ առումով նաև կիրառվում է հոգեբանական պատերազմ տերմինը, նշանակելով հոգեբանական ներազդեցությունը հակառակորդ պետության քաղաքացիական բնակչության և (կամ) զինծառայողների վրա՝ քաղաքական կամ զուտ ռազմական նպատակների ձեռքբերման համար[2]:.
Նպատակաուղղված գործողություններ, որոնք ձեռնարկվում են հակառակորդի նկատմամբ տեղեկատվական գերազանցության հասնելու համար՝ հակառակորդի տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվության համակարգի վրա հարձակման և վնասներ հասցնելու ճանապարհով, միաժամանակ պաշտպանելով սեփական տեղեկատվության, տեղեկատվական գործընթացների և տեղեկատվական համակարգերը[3]:.
Տեղեկատական պատերազմի առաջին վավերագրված արտահայտություններից մեկը արձանագրվել է այսպես կոչված Արևելյան պատերազմի կամ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853—1856), երբ Սինոպի ճակատամարտից անմիջապես հետո անգլիական թերթերը այդ ճակատամարտի մասին հաշվետվություն տալով, գրում էին, թե ռուսները գնդակահարում - վերջ էին տալիս ծովում լողացող վիրավոր թուրքերին[4]:.
Տեղեկատվական պատերազմը վարվում է մարդկային հանրույթների միջև, որոնք ստեղծել են իշխանության սեփական համակարգեր, ունեն տարբեր, այդ թվում, հնարավոր է, ինչ-որ բանում նույնիսկ միմյանց փոխբացառող և հակադիր, հակամարտ արժեհամակարգեր, որոնք ներառնում են գաղափարախոսությունը և իշխանության համակարգը։ Նման հանրույթներ են ճանաչված և չճանաչված պետությունները, պետությունների դաշինքներն ու միությունները, քաղաքացիական պատերազմի կողմերը, ծայրահեղական, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ձգտում են բռնի ուժով զավթել իշխանությունը, անջատողական և ազատագրական շարժումները։
Տեղեկատվական տարածքում ընթացող հակամարտությունը ուղեկցում և ապահովում է կյանքի և գործունեության հիմնարար ոլորտներում (քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ) իրականացող հակամարտությանը։
Ռազմավարական մակարդակումտեղեկատվական պայքարը մղվում է արժեքների, առաջին հերթին՝ դիմակայող կողմի համար հակադիր արժեքների, ավերման նպատակով, այդ թվում դրանք սեփական արժեքներով փոխարինելու, հակառակորդի դիմակայության ներուժի ավերման, նրա պաշարների, ռեսուրսների նվաճման, ենթարկեցման, սեփական շահերից ելնելով դրանք օգտագործելու հնարավորության ապահովման համար։
Տեղեկատվական պատերազմում կարող են մասնակցել թե՛ իշխանությունների ստեղծած կառույցները, թե՛ առանձին հանրույթներ, խմբեր և անձինք[5][6]։
Տեղեկատվական պատերազմն անընդհատ է և վարվում է ո՛չ միայն զինված պայքարի ընթացքում, այլև խաղաղ ժամանակ[5][6]։
Տեղեկատվական պատերազմը տեղեկատվական հակամարտության ամենակարծր տեսակն է[5][6]։ Գոյություն չունեն տեղեկատվական պատերազմի վարման եղանակների և միջոցների համընդհանուր ընդունելություն գտած իրավաբանական, բարոյական նորմեր և սահմանափակումներ։ Տեղեկատվական պատերազմի վարման եղանակներն ու միջոցները սահմանափակված են միայն դրա արդյունավետության պատկերացումներով։
Տեղեկատվական պատերազմում օգտագործվում է միջոցների ամբողջ սպեկտրը՝ սկսած «ամենակեղտոտներից», ուղղակի ստից, մինչև իրական բովանդակությամբ տեղեկատվության «ամենանուրբ» մատուցման եղանակներով։ Օգտագործվում են տեղեկատվության մատուցման ամենատարբեր ձևերը, հաջորդականությունը, կրկնությունը, ժամանակային կառուցվածքի ընտրությունը, հերթականությունը և այլն, իսկ անհրաժեշտըության դեպքում՝ նաև անցանկալի տեղեկատվության տարածման խոչընդոտումը, արգելափակումը, շրջափակումը, տեղեկատվության՝ հատկապես՝ վիճելի տեղեկատվության տարբեր մեկնաբանությունները։ Զանգվածաբար իրականացվում է տեղեկատվության «միակողմանի» մատուցում, տեղեկատվության զտում յուրային հանրության շահերին չհամապատասխանող տարրերից, սեփական կողմի մասին տեղեկատվության «ճերմակեցում», «սպիտակեցում» և, ընդհակառակը՝ հակառակորդի մասին տեղեկատվության «սևացում», «խավարում»։ Տեղեկատվական պատերազմում հարձակման միջոցների համար ընդհանուր է այն, որ դրանք մանիպուլյացիայի են ենթարկում գիտակցությունը։
Տեղեկատվական պատերազմի միջոցների թվի մեջ չեն մտնում ահաբեկչությունը, պայքարի տնտեսական և դիվանագիտական միջոցները, հոգեներգործող միջոցների կիրառումը, կաշառքը, ֆիզիկական ներազդումը, արմատականների (ռադիկալների) և ազդեցության գործակալների ֆինանսավորումը և այլն։ Սակայն նշված ներազդեցության միջոցները այդ կամ այն համադրմամբ կիրառվում են տեղեկատվական պատերազմի վարման միջոցներին զուգահեռ, միաժամանակ և դրանց հետ համալիր կազելով։
Տեղեկատվական պատերազմի ներազդման առարկա, թիրախ կարող են հանդիսանալ թե՛ դիմակայող ամբողջ հասարակության, վերջինիս առանձին խավերի զանգվածային գիտակցությունը, թե՛ նաև առավել խոցելի խմբերի այսպես կոչված խմբային գիտակցությունը, և, թե՛, վերջապես՝ այն անձանց (օրինակ՝ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, դիվանագիտական ներկայացուցիչներ, ռազմական կազմավորումների ղեկավարներ և այլք) անհատական գիտակցությունը, որոնց որոշումներից կարող է կախված լինել հակամարտող կողմին հետաքրքրող հարցերի լուծումը։
Տեղեկատվական ներազդումը ուղղված է մարդկանց մտածողության մոդելների (աշխարհի մոդելներ) ձևափոխմանը՝ ի շահ ներազդող կողմին անհրաժեշտ ուղղվածության։
Տեղեկատվական ներազդեցությունը ուղղված է ներազդման ենթակա հանրույթի ապակայունացմանը, նրա ամբողջության, բարոյական դրվածքների, վստահության՝ հանրույթի սոցիալական կապիտալ հիմնական բաղադրատարրի, խախտմանը, ավերմանը, տրոհմանը, մասնատմանը, նրա ներսում բաժանման, պառակտման, փոխադարձ օտարացվածության ներմուծմանը, և ուժեղացմանը, ներքին գզվռտոցի, թշնամության հրահրմանը, մի խավին մյուսի դեմ, մի դասին մյուս դասի դեմ «հանելուն»։
Տեղեկատվական ներազդեցությունը կարող է իրականացվել թե՛ տեղեկատվական աղմուկի ետնախորքի վրա, թե՛ տեղեկատվական «դատարկության», տեղեկատվական «անօդ տարածության»՝ վակուումի պայմաններում։
Օտարոտի նպատակների պարտադրումը հենց այն է, ինչը տեղեկատվական պատերազմը դարձնում է պատերազմ և տարբերակում է նրան սովորական գովազդից, ինչպես նաև քարոզչությունից՝ պրոպագանդայից, որոնք կարող են իրականացվել ի շահ ներազդող կողմի, օրինակ՝ առողջ կենսակերպի քարոզչությունը։
Տեղեկատվական պատերազմի վարման գործիքներ են հանդիսանում տեղեկատվության սփռման և փոխանցման ցնակացած միջոցներ՝ սկսած ԶԼՄ-ներից վերջացրած փոստային ծառայությունն ու բամբասանքները։
Տեղեկատվական ներազդեցությունը պարունակում է փաստերի աղավաղումը և (կամ) տեղեկատվական ներազդեցության ենթարկվողի զգացմունքային՝ էմոցիոնալ այնպիսի ընկալումը, որը շահավետ է ներազդող կողմին։
Զարգացման հարաշարժի կամ շարժընթացի՝ դինամիկայի տեսակետից տեղեկատվական պատերազմում հակամարտության գործընթացը իրենից ներկայացնում է «մեծ» խաղի որոշակի տարատեսակ, խաղ՝ որին մասնակցում են երկու և ավելի կողմեր և բազմաթիվ մասնակիցներ, որոնք պայքար են մղում հանուն իրենց շահերի իրականացման, և, համապատասխանաբար՝ ինչ-որ մոտեցման առումով կարող է ուսումնասիրվել խաղերի տեսության օգնությամբ։ Իր բախումնային բնույթի պատճառով՝ տեղեկատվական պատերազմը նկարագրվում է որպես զրոյական գումարով ավարտվող խաղ։
Որպես կանոն, տեղեկատվական պատերազմի վարման մեթոդներ են հանդիսանում ապատեղեկատվության արտանետումները կամ տեղեկատվության ներկայացումը իրեն շահավետ ձևով[5][6]։
Տվյալ մեթոդները թույլ են տալիս փոխել հակառակորդի տարածքի բնակչության գնահատականը՝ կատարվող իրադարձությունների վերաբերյալ, զարգացնել պարտվողական տրամադրություններ, և, հեռանկարում, ապահովել բնակչության անցումը տեղեկատվական ներազդեցություն վարողի կողմը։
Որպես օրինակ կարել է բերել այսպես կոչված «հաճելի նամակները», որոնցում Ռուսաստանի պատմության մեջ հայտնի ամենամեծ ժողովրդական ապստամբություններից մեկի՝ 1670-1671թթ. գյուղացիական պատերազմի առաջնորդ Ստեփան Ռազինը (1630-1671թթ.), բոլոր ազատության ձգտողներին կոչ էր անում անցնել իր կողմը, իրեն ներկայացնելով որպես արդարության վերականգնողի, ցարին դավաճանած տեղական իշխանության դեմ պայքարողի։
Հասարակական գիտակցության փոփոխության վառ օրինակ է Յոզեֆ Գյոբելսի՝ Գերմանական III ռայխիժողովրդական լուսավորության ու քարոզչության ռայխսմինիստրի գործունեությունը։
Բացի ավանդական լրատվամիջոցներից, ներկայումս տեղեկատվական պատերազմի արդյունավետ գործիք են սոցիալական ցանցերը, որը հատկապես վառ արտահայտվեց այսպես կոչված «արաբական գարնան» ընթացքում։
Այսօրվա դրությամբ գոյություն ունեն տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բազում սահմանումներ։
Օրինակ՝ ռուսաստանցի մասնագետ Ի.Վ.Սերգեևը տեղեկատվական-հոգեբանական պատերազմը սահմանում է որպես բախում՝ կոնֆլիկտ, որը ծագում է հասարակական հարաբերությունների սոցիալական, քաղաքական կամ ռազմական ոլորտում, ընդգրկում է դրանց կառուցվածքի բոլոր մակարդակները, շոշափում հասարակական կեցության հիմնարար հիմունքները, բնութագրվում ինտենսիվության բարձր մակարդակով և խոցելիության բարձր աստիճանով[7]։
Տեղեկատվական պատերազմի օրինակ է համարվում է 1946—1991 թվականների Սառը պատերազմը (իսկ ավելի ճիշտ՝ նրա գաղափարախոսական տեսանկյունը)։
Հետազոտողների մի մասը գտնում է, որ ԽՍՀՄ տրոհումը պայմանավորված էր ոչ միայն այդ տերության մասը կազմող միութենական հանրապետությունների վերնախավերի ամբիցիաներով և տնտեսական պատճառներով, այլև՝ Արևմուտքի երկրների կողմից տեղեկատվական պայքարի, տեղեկատվական պատերազմի մեթոդների կիրառմամբ, որոնք էլ իրենց հերթին նպաստեցին ԽՍՀՄ-ի ներքաղաքական գործընթացների սկսմանը (կամ, նույնիսկ, հնարավոր է՝ հենց իրենք էլ առաջ բերեցին այդ գործընթացները)։ Հայտնի է, որ այդ ամենը ավարտվեց այսպես կոչված վերակառուցմամբ՝ ru:Перестройка և դրան հաջորդած ԽՍՀՄ-ի տրոհմամբ[8]։ 1922 թվականի դեկտեմբերին սկսված ԽՍՀՄ-ի պատմությունն 1991 թվականի դեկտեմբերին ավարտվեց։
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն՝ ռուս.՝ Комитет государственной безопасности СССР, КГБ СССР, վարելով տեղեկատվական պատերազմ ընդդեմ համաշխարհային հասարակայնության, մասնավորապես՝ ընդդեմ Արևմուտքի երկրների՝ իրականացնում էր այսպես կոչված «ակտիվ միջոցառումներ», որոնց նպատակն էր ներազդել արտասահմանյան պետությունների հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև առանձին անձանց, պետական ու հասարակական կազմակերպությունների վրա։
Սերգեև Ի.Վ.: Հոդված՝ «Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը որպես միջպետական բախումների էսկալացիայի ձև»։ Տեղեկատվական պատերազմներ։ Թիվ 2, 2015։ էջ 38-41։ issn=1996-4544: ռուս.՝ {{{1}}}Արխիվացված 2017-01-08 Wayback Machine}}
Winn Schwartau, "Information Warfare: Chaos on the Electronic Superhighway" Thunder's Mouth Press (1993)
Winn Schwartau, ed, Information Warfare: Cyberterrorism: Protecting your personal security in the electronic age, Thunder's Mouth Press, 2nd ed, (1996) (ISBN 1560251328).
John Arquilla and David Ronfeldt, In Athena's Camp, RAND (1997).
Dorothy Denning, Information Warfare and Security, Addison-Wesley (1998) (ISBN 0201433036).
James Adams, The Next World War: Computers are the Weapons and the Front line is Everywhere, Simon and Schuster (1998) (ISBN 0684834529).
Edward Waltz, Information Warfare Principles and Operations, Artech House, 1998, ISBN 0-89006-511-X
Ishmael Jones, The Human Factor: Inside the CIA's Dysfunctional Intelligence Culture, Encounter Books, New York (2010) (ISBN 978-1594032233). Information/intelligence warfare.
Gregory J. Rattray, Strategic Warfare in Cyberspace, MIT Press (2001) (ISBN 0262182092).
Anthony H. Cordesman, Cyber-threats, Information Warfare, and Critical Infrastructure Protection: DEFENDING THE US HOMELAND (2002) (ISBN 0275974235).
Leigh Armistead, Information Operations: The Hard Reality of Soft Power, Joint Forces Staff College and the National Security Agency (2004) (ISBN 1574886991).
Thomas Rid, War and Media Operations: The US Military and the Press from Vietnam to Iraq, Routledge (2007) (ISBN 0415416590).
Daniel Ventre, Information Warfare, Wiley - ISTE (2009) (ISBN 9781848210943).
Daniel Ventre, Cyberwar and Information Warfare, Wiley - ISTE (2011).
Daniel Ventre, Information Warfare, 2nd Edition, 352 pages, Wiley - ISTE (2016).
Influence warfare. How terrorists and governments fight to shape perceptions in a war of ideas. Ed. by JJF Forest. — Westport — London, 2009
Information operations. Warfare and the hard reality of soft power. Ed. By L. Armistead. — Washington, 2004
Information warfare. Separating hype from reality. Ed. by L. Armistead. — Washington, 2007
Ideas as weapons. Influence and perception in modern warfare. Ed. by GJ David Jr., TR McKeldin III. — Washington, 2009
Armistead L. Information operations matters. Best practices. — Washington, 2010
Arquilla J., Ronfeldt D. The emergence of noopolitik. Toward an American information strategy. — Santa Monica, 1999
Arquilla J., Ronfeldt D. Cyberwar is coming! / / In Athena’s camp. Preparing for conflict in the information age. Ed. By J. Arquilla, D. Ronfeldt. — Santa Monica, 1997)
(Arquilla J., Ronfeldt D. The advent of netwar. Ed. by J. Arquilla, D. Ronfeldt. / / Networks and netwars. — Santa Monica, 2001
Thomas TL Dragon bytes. Chinese information-war theory and practice. — Fort Leavenworth, 2004
Ռուսերեն
Белоножкин В. И., Остапенко Г. А. Информационные аспекты противодействия терроризму.— М.: Горячая линия - Телеком, 2009.— 112с.— 1000 экз.— ISBN 978-5-9912-0087-5
Вепринцев В. Б., Манойло А. В., Петренко А. И., Фролов Д. Б. Операции информационно-психологической войны: краткий энциклопедический словарь-справочник.— 2-е изд., стереотип.— М.: Горячая линия - Телеком, 2011.— 495с.— 300 экз.— ISBN 978-5-9912-0173-5
Власенко И. С., Кирьянов М. В. Информационная война: искажение реальности.— М.: ИД «Канцлер», 2011.— 196с.— ISBN 978-5-91730-081-8
Воронцова Л. В., Фролов Д. Б. История и современность информационного противоборства.— М.: Горячая линия - Телеком, 2006.— 192с.— 1000 экз.— ISBN 5-93517-283-6
Гриняев С. Н. Поле битвы — киберпространство: Теория, приёмы, средства, методы и системы ведения информационной войны.— Мн.: Харвест, 2004.— 448с.— ISBN 985-13-2413-2
Волковский Н. Л. История информационных войн: т. 1 (с древнейших времён по XIX век), т. 2 (XX век) / под ред. И. Петрова.— СПб.: Полигон, 2003.— т. 2–736с.— (Военно-историческая библиотека).— 5000 экз.— ISBN 5-89173-201-7
Кара-Мурза С. Г.Манипуляция сознанием. М: ЭКСМО, 2007
Князев А. А.Информационная война// Энциклопедический словарь СМИ.— Бишкек: Издательство КРСУ, 2002.Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
Колесов Э. Е. Информационная война в военных конфликтах второй половины 20 столетия: исторический аспект.— К.: Национальная академия обороны Украины, 2007.
Кочетков В. В.Глобализация в образовании: информационная война и "промывание мозгов" или доступ к мировым знаниям и благам цивилизации?// Вестник Московского университета. Серия 18: Социология и политология.— М.: Издательство Московского государственного университета, 2005.— №1.— С.144-159.
Манойло А.В., Петренко А.И., Фролов Д.Б. Государственная информационная политика в условиях информационно-психологической войны.— 3-е изд.— М.: Горячая линия - Телеком, 2012.— 542с.— 500 экз.— ISBN 978-5-9912-0253-4
Мухин А. А. Информационная война в России.— Изд-во Центр политической информации, «ГНОМ и Д», 2000.— 256с.— ISBN 5-296-00047-1
Лисичкин В. А., Шелепин Л. А. Третья мировая информационно-психологическая война.— М.: Академия социальных наук, 1999.
Миронова Т. Л. Как из нас делают быдло (о технологии информационного террора).— М.: Изд-во «Люберецкая газета», 2000.— 48с.— ISBN 5-89114-014-4
Новиков В. К. Информационное оружие - оружие современных и будущих войн.— 2-е изд., испр.— М.: Горячая линия - Телеком, 2013.— 264с.— 1000 экз.— ISBN 978-5-9912-0166-7
Остапенко Г.А. Информационные операции и атаки в социотехнических системах.— М.: Горячая линия - Телеком, 2007.— 134с.— 1000 экз.— ISBN 5-93517-288-7
Панарин И. Н. Информационная война, PR и мировая политика.— М.: Горячая линия - Телеком, 2006.— 264с.— 2000 экз.— ISBN 5-93517-297-6
Панарин И. Н. Информационная война и дипломатия.— М.: Издательство «Городец», 2004.— 528с.— ISBN 5-9584-0032-0
Панарин И. Н., Панарина Л. Информационная война и мир.— М.: Издательство «Олма-Пресс», 2003.— 384с.— ISBN 5-224-04397-2
Панарин И. Н. Технология информационной войны.— М.: Издательство «КСП+», 2003.— 320с.— ISBN 5-89692-084-9
Силков С. В.Информационная война// Сост. А. А. Грицанов, В. Л. Абушенко, Г. М. Евелькин, Г. Н. Соколова, О. В. Терещенко Социология: Энциклопедия.— Мн.: Интерпрессервис, Книжный дом, 2003.Архивировано из первоисточника 22 Օգոստոսի 2016.
Фролов Д. Б.Информационная война: эволюция форм, средств и методов// Социология власти.— М.: РАНХиГС при Президенте РФ, 2005.— №5.— С.121-146.— ISSN2074-0492.
M.C. Libicki, Technology and Warfare, Washington DC 1996;
M.C. Libicki, Information dominance, Washington DC 1997
D.E. Magsig, Information Warfare in the information age Washington DC - 1995
U. Rapetto, R. Di Nunzio, Le nuove guerre, Milano- 2001;
U. Rapetto, Hacker warfare, Roma- 2000;
U. Rapetto, R. Di Nunzio, Cyberware la guerra dell'informazione, Roma 1996
Bernik, I., Prislan, K. (2012). Kibernetska kriminaliteta, informacijsko bojevanje in kibernetski terorizem. Ljubljana: Fakulteta za varnostne vede.
Siroli, G.P. (2006). "Strategic information warfare: An introduction.". Cyberwar, netwar and the revolution in military affairs. New York: Palgrave Macmillan.
Nichiporuk, B. (1999). "U.S. military opportunities: information - warfare concepts of operation.". Strategic appraisal: the changing role of information in warfare. Santa Monica, CA: RAND.
Joyner, C.C., Lotrionte, C. (2001). "Information warfare as international coercion: Elements of legal framework." (PDF). European Journal of International Law.
Knapp, K., Boulton, W.R. (2006). "Cyber-warfare threatens corporations: Expansion into commercial environments." (PDF). Information Systems Management.
James Adams. The Next World War. Computers Are the Weapons and the Front Line Is Everywhere; éditeur: Simon & Schuster, 2001, pages totales 368; isbn: 978-0743223805.
John Arquilla, David Ronfeldt. Networks and Netwars. The Future of Terror, Crime, and Militancy, éditeur: Rand Corporation. 2001, pages totales 380; isbn: 978-0833030306. .
Dario Azzellini, Boris Kanzleiter. Le business de la guerre; éditeur: Gatuzain. 2006, pages totales: 264, isbn: 978-2913842366.
Philippe Baumard, Jean-André Benvenuti. Compétitivité et système d’information; éditeur: Dunod. 1998, pages totales: 249. isbn: 978-2225832529.
Éric Denécé, Claude Revel. L'autre guerre des États-Unis, économie: les secrets d'une machine de conquête; éditeur: Allia. 2005, pages totales: 169, isbn: 978-2844850522.
Pierre Fayard. La maîtrise de l’interaction; éditeur: Éditions 00H00. 2000, pages totales:, isbn: 978-2745403056.
Dominique Fonvielle. De la guerre... économique; éditeur: P.U.F., 2002, pages totales:, isbn: 978-2130500360.
Ludovic François. Business sous influence; éditeur: Eyrolles. 2004, pages totales: 251, isbn: 978-2130500360.
Philippe Guichardaz, Pascal Lointier, Philippe Rose. L’infoguerre. Stratégies de contre-intelligence économique pour les entreprises; éditeur: Dunod. 1999, pages totales: 196, isbn: 978-2100040650.
Jean Guisnel. Guerre dans le cyberspace. Services secrets et Internet; éditeur: La Découverte. 1995, pages totales: 251, isbn: 978-2707125026.
Christian Harbulot, Didier Lucas. La guerre cognitive. L'arme de la connaissance; éditeur: Lavauzelle. 2002, pages totales: 251, isbn: 978-2707125026.
Christian Harbulot. La main invisible des puissances. Les Européens face à la guerre économique; éditeur: Eyrolles. 2007, pages totales: 158, isbn: 978-2729832650.
Information Warfare in Biology Nature's Exploitation of Information to Win Survival Contests, Monash University, Computer Science.
Դասընթացներ
COSC 511Արխիվացված 2006-09-02 Wayback Machine Information Warfare: Terrorism, Crime, and National Security @ Department of Computer Science, Georgetown University (1997–2002) (Dorothy Denning).
CSE468 Information Conflict (Honours) @ School of Computer Science and Software Engineering, Monash University (2006) (Carlo Kopp).