Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։

Thumb

«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։

Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։

Պատմություն

Մանրամասն տեղեկատվություն Անզեն աչքով տեսանելի, Տեսանելի մեծություն ...
Անզեն աչքով

տեսանելի[2]

Տեսանելի

մեծություն

Վեգայի նկատմամբ

պայծառություն

Այդ մեծությունից մեծ

աստղերի քանակը[3]

Այո−1,0250 %1
0,0100 %4
1,040 %15
2,016 %48
3,06,3 %171
4,02,5 %513
5,01,0 %1 602
6,00,40 %4 800
6,50,25 %9 096[4]
Ոչ7,00,16 %14 000
8,00,063 %42 000
9,00,025 %121 000
10,00,010 %340 000
Փակել

Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։

Հաշվարկ

Երկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝

որտեղ m — երը մարմինների աստղային մեծություններն են, L —ը՝ դրանց լուսավորությունը ։

Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։

Օրինակներ

Լիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.

Աստղային մեծությունների տարբերությունը՝

Լուսավորությունների տարբերությունը՝

Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.