From Wikipedia, the free encyclopedia
Տիմոտի Ֆոսու-Մենսա (հոլ.՝ Timothy Fosu-Mensah, հունվարի 2, 1998[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։
Ֆոսու-Մենսան Մանչեսթեր Յունայթեդի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Evans Timothy Fosu Fosu-Mensah | ||
Քաղաքացիությունը |
Նիդերլանդներ Գանա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 2, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2006 | Զեբյուրգիա | ||
2006-2014 | Այաքս | ||
2014-2016 | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Մանչեսթեր Յունայթեդ | 12 | (0) |
2017-2018 | → Քրիսթալ Փելաս | 21 | (0) |
2018-2019 | → Ֆուլհեմ | 12 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 | Նիդերլանդներ Մ15 | 4 | (0) |
2013-2014 | Նիդերլանդներ Մ16 | 7 | (0) |
2014-2015 | Նիդերլանդներ Մ17 | 13 | (1) |
2015-2017 | Նիդերլանդներ Մ19 | 10 | (0) |
2016-2018 | Նիդերլանդներ Մ21 | 5 | (0) |
2017-ներկա | Նիդերլանդներ | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Ֆոսու-Մենսան սկսել է Այաքսի ակադեմիայում[3]։ 2014 թվականին նա միացավՄանչեսթեր Յունայթեդի երիտասարդական թիմին[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի փետրվարի 28-ին՝ փոխարինելով Մարկոս Ռոխոյին Արսենալի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Զարյա Լուգանսկի դեմ խաղում[8]։ Հոկտեմբերի 19-ին Ֆոսու-Մենսան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[9][10][11][12]։ 2017 թվականի մայիսի 24-ին հոլանդացին մնաց պահեստայինների նստարանին Եվրոպայի Լիգայի եզրափակչի Այաքսի դեմ խաղում[13], իսկ Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[14][15]։ 2016-17 մրցաշրջանում Ֆոսու-Մենսան անցկացրեց 11 հանդիպում[16]։
2017 թվականի օգոստոսի 10-ին Ֆոսու-Մենսան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Քրիստալ Փելաս[17][18][19]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[20][21]։ Քրիստալ Փելասի կազմում հոլանդացին անցկացրեց 24 հանդիպում[22][23]։ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ֆոսու-Մենսան վարձավճարով միացավ Ֆուլհեմին[24][25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[28]։ 2019 թվականի ապրիլին հոլանդացին ստացավ ծնկի ծանր վնասվածք՝ բաց թողելով 7-8 ամիս[29][30][31][32]։ Վարձավճարի ընթացքում Ֆոսու-Մենսան անցկացրեց 13 հանդիպում[33], իսկ Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[34][35][36]։
2019-20 մրցաշրջանում Ֆոսու-Մենսան վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ։
Ֆոսու-Մենսան իրավասու էր ներկայացնել Նիդերլանդները ու Գանան միջազգային ասպարեզում[37][38], և հանդես է եկել Նիդերլանդների բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա որպես թիմի ավագ մասնակցեց Եվրոպայի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[39], սակայն Հոլանդիան դուրս մնաց խմբային փուլից[40]։
Նիդերլանդների ազգային հավաքական Ֆոսու-Մենսան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ փոխարինելով Քենի Տետեին Բուլղարիայի և Ֆրանսիայի դեմ խաղերի համար[41][42][43]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց օգոստոսի 31-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ խաղում[44][45]։
2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[46]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
2016–17 | 4 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 11 | 0 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 12 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 21 | 0 | ||
Քրիստալ Փելաս (վարձավճար) | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 21 | 0 | 1 | 0 | — | 2 | 0 | 24 | 0 | |
Ֆուլհեմ (վարձավճար) | 2018–19 | 12 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 13 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 45 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 58 | 0 |
2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[46]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Մանչեսթեր Յունայթեդ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.