նյարդավիրաբույժ From Wikipedia, the free encyclopedia
Տիրան Վազգենի Խաչատրյան (հուլիսի 20, 1971, Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ[1], Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (2020-2021)[2], Հայաստանի ազգային հերոս (2020)[2]։
Տիրան Վազգենի Խաչատրյան | |
---|---|
հուլիսի 20, 1971 (52 տարեկան) - | |
Ծննդավայր | գյուղ Պռոշյան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | |
Զորատեսակ | Motorized Rifle Troops? |
Կոչում | Գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2006) |
Պաշտոնաթող | ՀՀ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալ |
Պարգևներ |
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։
1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991 թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի, (Գյուլաթաղ, Չլդրան, Կիչան, Ախավենդ, Օրթափայա, Բաշ Գյուներիայա), Կուբաթլոփ, Ֆիզուլու, Զանգելանի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
2013 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով[3]։
2020 թ․ հունիսի 15-ին նշանակվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ[4]։
2021 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ազատվել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից[2]։
Նախորդող Իշխան Մաթևոսյան |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ Տիրան Խաչատրյան 4 սեպտեմբերի 2013 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.