Հայաստանի ազգային հերոս

From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի ազգային հերոս
Remove ads

Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Արագ փաստեր Հայաստանի ազգային հերոս, Երկիր ...
Thumb
Հայրենիքի շքանշանի վկայական
Remove ads

Կոչման կարգավիճակը

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում[1]։

Remove ads

Կոչում ստացողները

1994-2003 թվականներ

1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

2003-2014 թվականներ

2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Ներկայումս

2014 թվականի սահմանումը վերաձևակերպվեց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

Remove ads

Կոչման շնորհման միջնորդությունը

1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն 1993-2003 թվականներին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարված փոփոխությամբ այդ դրույթը ճանաչվեց ուժը կորցրած։

2014 թվականի օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։

Բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում[2]։

Ամենամսյա պարգևավճարը

Հայաստանի Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 250.000 դրամի չափով։

Կոչման շնորհման վիճակագրությունը

Կոչումը շնորհվել է 27 անձի, որոնցից 26-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։

Հերոսներից 13-ին կոչումը շնորհվել է հետմահու։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 1994 թվական՝ 3,
  • 1996 թվական՝ 7,
  • 1999 թվական՝ 2,
  • 2004 թվական՝ 2,
  • 2008 թվական՝ 1,
  • 2017 թվական՝ 2 անձ,
  • 2020 թվական՝ 6 անձ,
  • 2021 թվական՝ 4 անձ։

Հայաստանի ազգային հերոսները

Մանրամասն տեղեկատվություն Հ/հ, Անուն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads