Տխրություն
From Wikipedia, the free encyclopedia
Տխրություն, էմոցիոնալ ցավ, որը կարող է կապված լինել կորստի, հուսահատության, անօգնականության և վշտի հետ։ Տխրությունն զգացած անհատը հաճախ դառնում է բավականին թմրած և հեռվանում է ուրիշներից։ Խիստ տխրության օրինակ է դեպրեսիան, որը հոգեկան խանգարում է, ուղեկցվում է տրամադրության նվազմամբ և ուրախություն զգալու կորստով (անգեդոնիա), մտածողության խախտումներով (բացասական դատողություններ, հոռետես հայացքներ)։ Լացը հաճախ վկայում է մարդու տխուր լինելու մասին[1]։ Տխրությունը կարելի է դիտարկել որպես տրամադրության ժամանակավոր անկում։
Տխրությունն ամերիկացի հոգեբան Պոլ Էքմանի նկարագրած վեց էմոցիաներից մեկն է (երջանկություն, զայրույթ, զարմանք, վախ և զզվանք)[2]:271–4։ Տխրության հականիշն է ուրախությունը։