Տնտեսական գլոբալացում
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսական գլոբալացում (անգլ.՝ Economic globalization), ամբողջ աշխարհում ազգային տնտեսությունների տնտեսական փոխկախվածության ամրապնդման գործընթաց՝ պայմանավորված պետական սահմաններով ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի տեղաշարժի արագության և ծավալների աճով[1]։ Երկրների միջև տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման գործընթացը հանգեցնում է առանձին ազգային շուկաների միավորմանը մեկ համաշխարհային շուկայի մեջ[2]։ Տնտեսական գլոբալիզացիան կարելի է դիտարկել ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով։
Տնտեսական գլոբալացումը ներառում է արտադրական հզորությունների, շուկաների, մրցակցության, տեխնոլոգիաների, կորպորացիաների և արդյունաբերության գլոբալացում[1]։