From Wikipedia, the free encyclopedia
Տրան (բուլղար․՝ Трън), քաղաք Բուլղարիայի արևմտյան մասում՝ Պերնիկի մարզում, համարվում է Տրան համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է Բրեզնիկ քաղաքից 27 կմ հեռավորության վրա, Սերբիայի սահմանից՝ 15 կմ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տրան | |||||
բուլղար․՝ Трън | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Պերնիկի մարզ | ||||
Համայնք | Տրան | ||||
Մակերես | 21.582 կմ² | ||||
ԲԾՄ | 790 մ | ||||
Բնակչություն | >2634 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+359) 7731 | ||||
Փոստային ինդեքս | 2460 | ||||
Փոստային դասիչ | 2460 | ||||
73273 | |||||
Պաշտոնական կայք | tran.bg (բուլղ.) | ||||
| |||||
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է որպես Տրան 1451 թվականին, 15-րդ, 16-րդ դարերում անվանումը տառադարձվել է նաև Տուրուն, Տուին, Տուրան, Տարան[1]։ Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում Տրանը եղել է Նիշ Սանջակի կազմում[2]։
Քաղաքն առանձնանում է նաև Տրան բարբառով, որը կազմում է Տորլակյան բարբառային խմբի մաս։ Քաղաքի միջով հոսող Ջերմա գետը ձևավորել է Transko Zhdrelo կիրճը։
Քաղաքում կա երկու ուղղափառ եկեղեցի։
Ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների Տրանի բնակչությունը կազմել է 2707 մարդ։
1947 թվականին Տրան քաղաքում է գրանցվել Բուլղարիայի ամենացածր ռեկորդային ջերմաստիճանը -38.3 °C (-36.94 °F)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.