Տրիստան և Իզոլդա (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Տրիստան և Իզոլդա (գերմ.՝ Tristan und Isolde), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը նույնպես Վագներն է։ Սյուժեն հիմնված է Տրիստանի և Իզոլդայի մասին միջնադարյան ավանդապատումների և դրանց գրական մշակումների վրա։ Ստեղծագործության մտահղացումը երգահանի մոտ ձևավորվել է 1850-ական թթ. կեսերին, 1857 թվականի սեպտեմբերին պատրաստ էր տեքստը, իսկ 1859 թվականի օգոստոսին՝ պարտիտուրը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիստան և Իզոլդա (այլ կիրառումներ
Տրիստան և Իզոլդա գերմ.՝ Tristan und Isolde | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի հեղինակ | Ռիխարդ Վագներ |
Լիբրետտոյի լեզու | գերմաներեն |
Սյուժեի աղբյուր | միջնադարյան ավանդապատումներ |
Գործողությունների քանակ | 3 արար[1][2] |
Կերպարներ | Tristan?, Isolde?, Marke?, Kurwenal?, Melot?, Brangäne?, A shepherd?, A steersman?, A young sailor? և Q63677539? |
Ստեղծման տարեթիվ | 1857 |
Առաջնախաղի տարեթիվ | հունիսի 10, 1865[1][2] |
Առաջնախաղի վայր | Մյունխեն |
Կատալոգի համար | 90 |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Tristan und Isolde (Wagner) Վիքիպահեստում |
«Տրիստանի» բեմադրությունը շարունակաբար հետաձգվում էր, այդ թվում նաև այն պատճառով, որ այս նոր ու անսովոր ստեղծագործությունը ոմանց կողմից հայտարարվեց կատարման համար անհնարին (այսպես, Վիեննայի օպերային թատրոնը հրաժարվեց դրանից 1863 թ. բազմաթիվ փորձերից հետո)։ Վերջ ի վերջո, օպերայի պրեմիերան կայացավ 1865 թ. հունիսի 10-ին Մյունխենի օպերային թատրոնում։ Առաջին ներկայացումը Բայրոյթում տեղի ունեցավ 1886 թ.։