From Wikipedia, the free encyclopedia
Ցաո Սյուեցին (չինարեն՝ 曹雪芹, 1715[2] կամ 1724[3], Նանկին - 1763[2] կամ 1764[4], Պեկին), չինացի ականավոր գրող, «Երազ կարմիր դղյակում» վեպի հեղինակը։
Ցաո Սյուեցին չինարեն՝ 曹雪芹 | |
---|---|
Ծննդյան անուն | չինարեն՝ 曹霑 |
Ծնվել է | հուլիսի 12, 1724[1] |
Ծննդավայր | Նանկին, Ցին կայսրություն |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1763 և ոչ ուշ քան հունիսի 10, 1765 |
Վախճանի վայր | Պեկին, Ցին կայսրություն |
Գրական անուն | 曹雪芹 |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, նկարիչ, վիպասան, ci lyric writer և փիլիսոփա |
Լեզու | չինարեն |
Քաղաքացիություն | Ցին կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Երազը կարմիր ապարանքում |
Cao Xueqin Վիքիպահեստում |
Ցաո Սյուեցինի կենսագրության վերաբերյալ սակավ տվյալներ են պահպանվել, որոնց մի մասի իրական լինելու փաստը գրականագետների կողմից կասկածի տակ է դրվում։ Հայտնի է, որ Ցաո Սյուեցինը ծագում է չինական հին ազնվական տոհմից, որը արդեն նրա ծննդյան ժամանակ կորցրել էր իր երբեմնի ազդեցությունը և հարստությունը։ Այդ պատճառով էլ Ցաոն ստիպված է եղել իր ապրուսը հոգալ գինու առևտրով, ինչպես նաև գումար վաստակել իր սեփական նկարների վաճառքից։ Նա ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կնոջից ունեցել է մեկ արու զավակ, ով սակայն մահացել է դեռևս մանուկ հասակում։ Ցաո Սյուեցինը վախճանվել է 1763 կամ 1764 թվականին Պեկինում։
Ցաո Սյուեցինին կարելի է դասել միայն մեկ ստեղծագործությամբ համաշխարհային գրականության պատմության մեջ մտած հեղինակների շարքը։ Նրա միակ երկը՝ «Երազ կարմիր դղյակում» վեպն իրավամբ համարվում է, ոչ միայն չինական, այլև համաշխարհային գեղարվեստական գրականության գլուխգործոցներից մեկը։ Այս ստեղծագործությունն իրենից ներկայացնում է մի համապարփակ հանրագիտարան, որտեղ իր բոլոր գունային նրբերանգներով ներկայացված է Չինաստանի տվյալ ժամանակաշրջանի կյանքը։ Վեպն ամբողջությամբ ներծծված է աշխարհի ունայն լինելու բուդդայական փիլիսոփայությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.