Ցիրկոնիում
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ցիրկոնիում (լատին․՝ Zirconium), քիմիական նշանը՝ Zr, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության, 4-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 40, ատոմական զանգվածը՝ 91,22։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d25s2։ К,L և М թաղանթները լրացված են։ Մետաղական ցիրկոնիումը թեև ոչ մաքուր, սև փոշու ձևով առաջինն ստացել է Ի․ Բերցելիուսը (1825)։ Ցիրկոնիումը արծաթասպիտակ, բնորոշ փայլով մետաղ է։ Առաջացնում է α և β ձևափոխություններ (α↔β անցումը տեղի ունի 863 °C-ում)[3]։
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ցիրկոնիում / Zirconium (Zr), Zr, 40 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 4, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 91,224(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d2 5s2 | ||||
Ատոմի շառավիղ | 160 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 145 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e)79 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,33 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 0, +1, +2, +3, +4 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 659,7 (6,84) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 2125 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 4650 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,3[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 14,1 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,231 c=5,148 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 291 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 22,7 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
40 | Ցիրկոնիում |
91,224 | |
4d25s2 |