Գրամ
From Wikipedia, the free encyclopedia
Գրամ (ֆր.՝ gramme; հայերեն նշանակումը՝ գ; միջազգային՝ g), միավորների համակարգում զանգվածի միավորը, ՍԳՍ համակարգի հիմնական չափման միավորներից մեկը[1], ՍԻ համակարգում զանգվածի հիմնական միավորի բաժանված ձև[2]։
ՍԻ համակարգում զանգվածի հիմնական միավորը՝ կիլոգրամը (կգ), հավասար է 1000 գ-ի և 0,2 % ճշտությամբ համապատասխանում է 1 դմ³ քիմիապես մաքուր (թորած) ջրի զանգվածին (մոտ 4 °C-ում)։ ՍԻ համակարգի հիմնական 7 միավորներից մեկն է։
Առավել հաճախ օգտագործվում են գրամի բազմապատիկ միավորներ՝
- Տոննա — գրամի 106 (նշանակում՝ տ)
- Ցենտներ — գրամի 105 (նշանակում՝ ց)
- Կիլոգրամ — գրամի 103 (նշանակում՝ կգ)
Առավել հաճախ օգտագործվող կրճատ միավորներ՝
- Միլիգրամ — գրամի10−3 (նշանակում՝ մգ)
- Միկրոգրամ — գրամի 10−6 (նշանակում՝ մկգ)
- Նանոգրամ — գրամի 10−9 (նշանակում՝ նգ)
- Պիկոգրամ — գրամի 10−12 (նշանակում՝ պգ)