հայ կոմպոզիտոր (1922-1980) From Wikipedia, the free encyclopedia
Ցոլակ Վաղինակի Բեքարյան (հոկտեմբերի 30, 1922[1], Ադիս Աբեբա, Եթովպիա - օգոստոսի 22, 1980, Սորտավալա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ։
Ցոլակ Բեքարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1922[1] Ադիս Աբեբա, Եթովպիա |
Երկիր | Եթովպական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 22, 1980 (57 տարեկան) Սորտավալա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշեն վարչական շրջան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1948 - 1980 |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1942) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1948) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[2] |
Ցոլակ Բեքարյանը ծնվել է Ադիս Աբեբայում՝ Թուրքիայից Եթովպիա տեղափոխված մանկավարժներ՝ Վաղինակ Բեքարյանի և Մարի Բեքարյանի ընտանիքում։ 1926 թվականին ծնողների հետ հայրենադարձել է Հայաստան:1940-1942 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ջութակի բաժնում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1960 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինը Էդուարդ Միրզոյանի ղեկավարությամբ։ 1945-1965 թվականներին նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։ 1970-ական թվականներին դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանում[4]։ 1965-1980 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնում[5]։
Մահացել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Կարելիայի Սորտավալա քաղաքում՝ հանգստյան տանը[3]։
Ցոլակ Բեքարյանը գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ[6]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ցոլակ Բեքարյանի ստեղծագործություններից Հայկական ռադիոյի արխիվի ձայնադարանում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.