Փարավոն Միքայելի Միրզոյան (դեկտեմբերի 2, 1949(1949-12-02), Սալվարդ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2006), Հայաստանի ժողովրդական նկարիչ (2014)[1]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Փարավոն Միրզոյան, Ի ծնե ...
Փակել
- 1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների
- 1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն)
- 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թվականներից ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու
- 1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
- 2002 թվականից մինչև 2015 թվականի հունվար եղել է[2] Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
- 2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ[3]
- 2014 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ
Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործում է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում։
Գործերից են՝
- «Աննայի դիմանկարը», 1982
- «Ծաղիկներով կինը», 1984
- «Լռություն», 1985
- «Պարտեզում», 1990
- «Ամառ», 1991
- «Ճոճանակ», 1992
- «Ընթրիք բնության գրկում», 1992
- «Աշնան բանաձևը», 1994
- «Լուսինեի դիմանկարը», 1995
- «Երկնագույն ռապսոդիա», 1997
- «Կինն ինտերիերում», 1997
- «Մտորում», 1999
- «Գառնիի ձորում», 2003
- «Նատյուրմորտ», 2005
- 1989 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
- 1995 Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2000 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
- 2005 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիսան, Էջմիածին
- 2005 Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
- 2007 Վանաձոր, Գյումրի
- 2010 Հայաստանի նկարիչների միություն, Երևան[4]
- 2010 Ստեփանակերտի Ազատության հրապարակում ցուցադրվել է «Արցախ» պաննոն
- 2010 Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճում՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
- 2010 Նովի Սադ քաղաք, Սերբիա
- 2014 Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա
- 2014 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
- Աղասյան Ա. և ուրիշներ, Փարավոն Միրզոյան, Ե., 2005։
Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.