Փարիզի 2-րդ շրջան

From Wikipedia, the free encyclopedia

Փարիզի 2-րդ շրջանmap

Փարիզի 2-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de la Bourse), Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վարչական շրջաններից մեկը։ Փարիզի 2-րդ շրջանը ամենափոքր վարչական շրջանն է և զբաղեցնում է 99 հա մակերես[2]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Փարիզի 2-րդ շրջան
Զինանշան
Thumb

Thumb
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքParis Centre?
Ներքին բաժանումGaillon?, Quartier Vivienne?, Mail? և Bonne-Nouvelle?
Հիմնադրված է1860 թ.
Մակերես0,99 կմ²
Բնակչություն21 119 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Փոստային դասիչ75002
Պաշտոնական կայքmairiepariscentre.paris.fr(ֆր.)
Thumb
Փարիզի 2-րդ շրջան (Ֆրանսիա)
Փակել

Պատմություն

2-րդ շրջանը ձևավորվել է 15-րդ և 16-րդ դարերում քաղաքի հյուսիսային սահմանների ընդլայնման արդյունքում, սակայն առաջին շենքերը կառուցվել են 14-րդ դարում[3]։ Այդ ժամանակ Շառլ V-ի պատվերով կառուցված քաղաքի պարիսպը հասնում էր այսօրվա Ռյու Դաբոկիր[4]։ Լյուդովիկոս XIII-ի օրոք շրջանը հասնում էր ներկայիս սահմանին, որտեղ այսօր տարածվում են «մեծ բուլվարները»[5]։ Շրջանի սահմանները վերջնականապես որոշվել են 1860 թվականին[6]։

Աշխարհագրական դիրք

Փարիզի 2-րդ շրջանը տեղակայված է Սեն գետի աջ ափին։ Հյուսիսում այն սահմանակից է 9-րդ և 10-րդ, հարավում՝ 1-ին, արևելքում՝ 3-րդին և արևմուտքում՝ 8-րդ շրջաններին[7]։

Բնակչություն

1999 թվականի մարդահամարի համաձայն, 2-րդ շրջանում բնակիչների թիվը 19.585 մարդ էր, բնակչության խտությունը 19,783 մարդ/կմ² էր[8]։ Սա նշանակում է, որ այստեղ ապրում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 0,9%-ը[9]։

Thumb
Շրջանի քարտեզ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
Տարի Բնակչություն Բնակչության խտություն
(մարդ/կմ²)
186181 60982 267
187273 57874 321
193641 780
195443 85744 300
196240 86441 194
196835 35735 642
197526 32826 540
198221 20321 374
199020 73820 905
199919 58519 743
Փակել

Կառավարման մարմիններ

2014 թվականի ապրիլին Կանաչների ներկայացուցիչ Ժակ Բուտոն երրորդ անգամ ընտրվել է քաղաքապետ (Jacques Boutault)[10].

Քաղաքապետարանի հասցեն՝

8, Rue de la Banque

75002 Փարիզ

  • Հեռախոս՝ +33 (0) 1 53 29 75 02

Վարչական բաժանում

2-րդ շրջանը ներառում է հետևյալ թաղամասերը (5-8)[11].

  • Quartier Gaillon
  • Quartier Vivienne
  • Quartier du Mail
  • Quartier de Bonne-Nouvelle.

Տեսարժան վայրեր

Thumb
Պալե Բրոնյար

Փողոցներ, հրապարակներ

  • Ավենյու դը օպերա
  • Բոն Նուվել բուլվար
  • Պուասսոներ բուլվար
  • Կապուցինոկ բուլվար
  • Սեն Դենի բուլվար
  • Մոնմարտր բուլվար
  • Սևաստոպոլյան բուլվար
  • Սեպտեմբերի 4 փողոց
  • Հաղթանակի հրապարակ
  • Օպերայի հրապարակ

Տրանսպորտ

Մետրո՝ գծեր 3, 4, 8 և 9[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.