From Wikipedia, the free encyclopedia
«Փարիզյան գաղտնիքներ» (ֆր.՝ Les Mystères de Paris), 19-րդ դարի ամենահայտնի վեպերից[1]։ Հեղինակը Էժեն Սյուն է։ Վեպը տպվել է Journal des débats ամսագրի 90 համարներում՝ 1842 թվականի հունիսի 19-ից մինչև 1943 թվականի հոկտեմբերի 15-ը։ Չնայած հսկայական ծավալին (1000-ից ավելի էջ)՝թարգմանվել է բոլոր եվրոպական լեզուներով։
Փարիզյան գաղտնիքներ ֆր.՝ Les Mystères de Paris | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Էժեն Սյու |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Տեսարան | Փարիզ |
Հրատարակվել է | 1842 |
Les Mystères de Paris |
Ֆելիետոնային-վեպը (առաջիններից մեկը Ֆրանսիայում) ակնթարթային և հսկայական հաջողություն է ունեցել, որը թույլ տվեց Journal des debats-ին մեծացնել տպաքանակը և դառնալ ֆրանսիական մամուլի առաջատարներից մեկը։ Սոցիալական տարբեր շերտերից հարյուր հազարավոր ֆրանսիացիներ անհամբեր սպասել են թերթի նոր համարին։ Հրատարակության գլխավոր գրասենյակի դիմաց հերթեր են գոյացել նրանց, ովքեր ցանկացել են իմանալ, թե ինչ եղավ հետո։ Անգրագետներն այցելել են ակումբներ, որտեղ նրանց համար բարձրաձայն ընթերցել են վեպի նոր թողարկումը[2]։ Շատ անգրագետներ վեպը կարդալու համար գրագիտություն են սովորել[3]։
Մի օր Փարիզում հանցագործ աշխարհի «Տհաճ միջավայրում» իր շարժ ու ձևով, խոսակցական լեզվով աչքի էր ընկնում ազնիվ և ուժեղ Ռոդոլֆը։ Ներկայացնելով իրեն և որպես աշխատող, և որպես առևտրական, Ռոդոլֆն օգնում էր «թշվառներին» և անօթևաններին, կախված դրությունից։
Ոչ ոք չէր կասկածում, որ Ռոդոլֆն իրականում Գերոլշտայնյան դքսության ժառանգորդն է և եկել է Փարիզ, որպես ծպտյալ փնտրելու իր դստերը։
Հաջորդ միապետին միանգամից պերզ է դառնում, որ շատ չարագործ գաղտնիքներ տանում են նոտար Ֆերրանույի մոտ, ով սուրբ է ձևանում բայց, իրականում գործում է մեղքեր։ Նրան հաջողվում է փրկել Ֆերրենայից և հասարակած տնից հանել երիտասարդ Պևունյուին, ով էլ պարզվում է որ իր աղջիկն է։
Թագաժառանգ Ռոդոլֆը պատվով դիմանում է տասնյակ մելոդրամատիկ իրավիճակների։ Մեկ ագնամ չէ որ նրա կյանքը փրկվել է, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ սպանության համար, բայց պահպանեց հարգանքն ու պատիվը։ Արքայազնի որոնումները տանում են իր հին կնոջ՝ Սառայի մոտ։
Վեպի վերջում Ռոդոլֆն ամուսնանում է Մարկիզե դը Արվիլի հետ և վերադառնում է Փարիզից հայրենիք։ Նախկինում Պևունյան, այժմ արքայադուստր Ամելիան որոշում է իր կյանքը նվիրել բարեգործությանը և դառնում վանքի մայրապետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.