Փղախտ
From Wikipedia, the free encyclopedia
Փղախտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կապված է ավշային անոթների խանգարման հետ։ Ավշային համակարգի հիմնական ֆունկցիան մարդու մարմնում հեղուկի հավասարակշիռ վիճակը պահելն է, հետևաբար այս համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքում ուռչում են դրա տակ գտնվող մաշկն ու հյուսվածքները, ինչը առաջացնում է մարդու մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, երբեմն նաև՝ դեմք, վերին վերջույթներ) չափերի անկայուն և անկառավարելի մեծացում[2][3]։ Հիվանդությունը մեծ մասամբ հանդիպում է Աֆրիկական երկրներում։
Փղախտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | elephantiasis?, Էպիդիդիմիտ[1], lymphadenitis?[1] և թարախակույտ[1] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 125.9 և 457.1 |
Lymphatic filariasis Վիքիպահեստում |
Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը այնպիսի մակաբույծ ճիճուներն են, ինչպիսիք են՝ Brugia malayi-ն, Wuchereria bancrofti-ն, B. Timori-ն և այլն։ Նշված մակաբույծ ճիճուները խայթում են մարդուն, որի հետևանքով այդ ճիճուների թրթուռները ներթափանցում են մարդու արյան հոսքի մեջ, իսկ այնտեղից էլ ավշային համակարգ և այս ճանապարհով սկսում են վնասել ավշային համակարգի գործունեությունը։