From Wikipedia, the free encyclopedia
Փողերի լվացում (անգլ.՝ Money laundering), երևույթ, երբ օրինականացվում են ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գումարները։ 1930-ականներին ԱՄՆ-ի մաֆիաներին պատկանող լվացքատների ցանցի հետ։ Ամերիկյան մաֆիան հիշյալ լվացքատների ցանցը ձեռք էր բերել խաղատնային բիզնեսից, ապօրինի ու մաքսանենգ շրջանառությունից ստացված գումարներով։ «Փողերի լվացում» տերմինն առաջին անգամ գործածվել է 1973 թվականի հունիսի 17-ին, ԱՄՆ նախկին նախագահ Նիքսոնի իրավական հարցերի խորհրդականի շուրթերից, երբ համաշխարհային ոչ մի իրավական ուղղության մեջ փողերի լվացումը դեռևս առանձին հանցագործություն չէր համարվում։ Այսօր այն համաշխարհային ֆինանսական հանցագործությունների շարքում ամենախճճվածն է։ Փողերի լվացումը, իր միջազգային բնույթի համաձայն, պատկանում է կազմակերպված հանցագործությունների դասին։ Տնտեսությանը հասցրած նրա վնասները խաբեության հասցրած վնասներից մեծ են։Ապօրինի գումարների լվացումն իրականացվում է հիմնականում այն երկրներում, որոնց պաշտպանական և անվտանգության համակարգն առավել թույլ է, և գոյություն չունի եկամուտների վերահսկողության ճշգրիտ համակարգ։
Բոլոր տեսակի ապօրինի գումարները լվացվում են 4 հիմնական եղանակով՝
Փողերի լվացման գործընթացը դժվարին է։ Իրականացվում է 3 հիմնական փուլով, որոնք կարող են լինել և՛ միաժամանակ, և՛ հաջորդաբար։ Հանցագործների կողմից փողերի լվացման եղանակները հաճախ ենթարկվում են փոփոխության, ինչն էլ բարդացնում է դրանց ուսումնասիրումն ու կանխարգելման հնարավորությունները։
Ցանկացած երկրում արժեքներին հակասող և վտանգավոր հանցագործությունների կանխման, դրանց դեմ պայքարի կարևորագույն գործողությունը դրանց կրիմինալիզացիան և քրեորեն պատժելի դարձնելն է։Փողերի լվացման հանցավոր գործողությանը նպաստող գործոնները բաժանվում են 3 խմբի՝
Փողերի լվացման մեկ այլ մեթոդ է դրանց փոխանցումը դեպի ազատ բանկային գոտի ունեցող երկրներ, որոնցից է, օրինակ, Շվեյցարիան։ Նմանօրինակ երկրների բանկերում ներդված ապօրինի գումարները մտնում են շրջանառության մեջ և դրանց զանազանումը դառնում է անհնար[2]։ Այս հանցագործությունն իրականացնողները հաճախ շահարկում են պատվավոր կազմակերպությունների, բանկերի կամ նմանատիպ այլ կառույցների հեղինակությունը՝ կորցնելով իրենց կողմից ներդրվող կեղտոտ գումարների հետքերը։ Երբեմն այս հանցագործությունն իրականացնողի արտաքին տեսքն ու բարեկրթությունը թույլ չի տալիս, որպեսզի նրանց հանդեպ կասկած հարուցվի։ Կարևոր է նաև դատաիրավական համակարգերի համագործակցությունն ու ներդաշնակությունը հանցագործության կանխարգելման և պատասխանատվության ենթարկելու հարցերում։
Փողերի լվացումն ամեն տարի կազմում է 2, 8 տրիլիարդ դոլար[3]։ ՄԱԿ-ի հրապարակումներում 1987 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության տարեկան ծավալը 300 միլիարդ դոլար էր։ Այս գումարները լվացվում են տարբեր եղանակներով և տարբեր վայրերում[4]։ Այդ գումարների մեծ մասը կրկին վերադարձվում է հանցավոր կամ ապօրինի շրջանառության դաշտ։ 1998 թվականին լվացված փողերի քանակությունը կազմել է աշխարհի տարեկան համախառն արտադրանքի 2-5 տոկոսը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.