From Wikipedia, the free encyclopedia
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։
Հեղինակ | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | lyrical novel?, փիլիսոփայական գեղարվեստական գրականություն և պատմազրույց |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | փոքրիկ իշխանը և վարդը |
Ստեղծման տարեթիվ | 1943 |
Նախորդ | Ռազմական օդաչու |
Հաջորդ | Նամակ պատանդին |
Նկարազարդող | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
Երկիր | ԱՄՆ և Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 6, 1943[2] |
OCLC | 22583605 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Փոքրիկ իշխանը |
Le Petit Prince Վիքիպահեստում |
«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։
Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ[3][4][5] և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։
Գիրքը թարգմանվել է նաև հայերեն[6][7]։ Նրա մասին հետաքրքիր մի ուսումնասիրություն է գրվել՝ Լուսինե Ավետիսյան «Հավերժամանուկը»(Երևան, 2008)։
Հեքիաթի բոլոր հերոսները իրական կերպարներ են։
Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։
«Փոքրիկ իշխան» արտահայտությունն առաջին անգամ հանդիպում է նրա «Մարդկանց երկիրը» պատմվածքում։ Այդ ստեղծագործության մեջ կան նաև այլ մտքեր և գաղափարներ, որոնք հանդիպում են «Փոքրիկ իշխան» հեքիաթում։ 1940 թվականին նացիստների հետ պատերազմական գործողությունների ժամանակ (նա մասնակցել է պատերազմին) Էքզյուպերին հաճախ է թղթի վրա նկարել տղայի, ով թռչում է ամպերի միջով, ով թևեր ունի։ Ժամանակի ընթացքում թևերին փոխարինելու է գալիս երկար շարֆը, որն, ի դեպ, կրել է հենց ինքը հեղինակը։ Իսկ ամպերը փոխարինվում են Б-612 աստերոիդով։
Վարդի քմահաճ և հուզիչ կերպարը նույնպես լավ ծանոթ է ընթերցող-ուսումնասիրողներին. դա հեղինակի կնոջ՝ Կոնսուելայի կերպարն է՝ իմպուլսիվ լատինոամերիկուհին, ում կոչում էին «Փոքրիկ սալվադորյան հրաբուխ»։
Աղվեսի կերպարի վերլուծության հետ կապված մասնագետների միջև անհամաձայնություններ կան։ Ռուս թարգմանչուհի Նոռա Գալն (ռուս.՝ Элеоно́ра Я́ковлевна Гальпе́рина) իր «Սենտ Էքսի աստղի տակ» հոդվածում ասում է՝
Հատկանշական է նաև այն փաստը, որ հեքիաթի հերոս Աղվեսի ականջները անսովոր մեծ են, ամենայն հավանականությամբ դա անապատային փոքրիկ աղվես է՝ ֆենեկ տեսակի՝ մեկն այն բազմաթիվ արարածներից, որոնց գրողը հանդիպել է Մարոկկոյում՝ ծառայության տարիներին։
Փառասերը, չնայած մենակ էր իր մոլորակի վրա, բայց կարծում էր, որ բոլորը պիտի երկրպագեն իրեն, իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չնայած, որ այդ կարծիքը հիմնավորված չէր։
Սա այն հետաքրքիր կերպարներից է, որի մեջ կա սեփական թուլության գիտակցումը, անզորությունը և թույլ կամքը։ Նա հարբում էր, որ մոռանար, որ ամոթ է խմելը։ Այս տարբերակով փորձում էր փախչել, որովհետև ամաչում էր ինքն իրենից ու իր թուլությունից։
Կերպարը ներկայացնում է կարիերիստ մարդկանց բնավորության գիծը, քանի որ մարդիկ տարվում են աշխատանքով, մոռանում են շրջապատին ու ամեն ինչ. փորձում են ձգտել ավելիին՝ այդ ընթացքում կորցնելով իրենց նպատակը.
– Իսկ ինչի համար ես տիրում աստղերին։
– Որպեսզի հարուստ լինեմ։ |
Հեղինակը փորձել է ցույց տալ, որ աշխատանքով չպետք է տարվել այնքան, որ մոռանանք նույնիսկ ինքներս մեզ, մեր սիրելիներին։
Փոքրիկ Իշխանի հանդիպած 5-րդ մոլորակն ամենից փոքրն էր ու զվարճալին։ Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում։ Այս մոլորակում լապտերավառի աշխատանքի մեջ իմաստ կար, քանի որ երբ նա վառում էր լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում։ Այստեղ նշվում էր, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրական կյանքում ամեն գեղեցիկ բան չէ, որ օգտակար է։ Լապտերավառն այն միակն էր, ով միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների։ Եվ սա հենց կյանքի կարևոր նախապայմաններից մեկն է, որ ապրես ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինես։
Վեցերորդ մոլորակը նախորդից 10 անգամ մեծ էր, և նրա վրա մի ծերունի էր ապրում՝ աշխարհագրագետ։ Այս մոլորակի թերևս ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է խոսքդ ապացուցես, այսինքն՝ այն ամենի մասին, ինչի մասին որ խոսում ես, փորձիր ապացուցել, այլ ոչ թե միայն ասես այն, ինչ խելքիդ փչում է։
Բաոբաբները խորհրդանշում են մեր գիտակցության մեջ եղած բացասական մտքերը։ Փոքրիկ Իշխանն է ասում, որ մինչև մեծանալը բաոբաբները փոքր են եղել, և գառնուկը հեշտությամբ կարող է դրանք ուտել։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ծնված վատ, չար մտքերը սկզբնական շրջանում հեշտությամբ կարելի է «արմատախիլ անել», հակառակ դեպքում դրանք կվերածվեն «մեծ ու հսկա բաոբաբների»։
Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը։ - Փոքրիկ Իշխան |
Սլաքավարին Փոքրիկ իշխանը հանդիպում է աղվեսին ճանաչելուց ու նրանից կյանքի փոքրիկ գաղտնիքն իմանալուց հետո։ Սլաքավարը խորհրդանշում է մեծահասակների կյանքի իմաստն ու նրանց ժամանակի զգացումը։ Ներկայացնում է այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են։ Նրանք անընդհատ ժամանակ են խնայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.