Փոքրիկ տիկիններ, ամերիկացի գրող Լուիսա Մեյ Էլքոթի (1832-1888) վեպը, որը հրատարակվել է երկու մասով (առաջինը՝ 1868, երկրորդը՝ 1869 թվականին)։ Վեպում նկարագրվում է Մարչ ընտանիքի չորս քույրերի կյանքը. Մարգարեթ, Ջո, Բեթ և Էմի։ Այն գրված է հեղինակի մանկության տարիների հիշողությունների հիման վրա. Օլքոթը ունեցել է երեք քույր։ Գրքի առաջին մասը մեծ հայտնություն ձեռք բերեց և դարձավ բավական սիրված. հենց սրա պատճառով էլ հեղինակը գրեց գրքի երկրորդ՝ «Լավ կանայք» (անգլ.՝ Good Wives) մասը, որը նույնպես հայտնի դարձավ։ Գրքի երկու մասերը միասին հրատարակվել են 1880 թվականին։ «Փոքրիկ տիկիններից» հետո Օլքոթը հերոսների մասին գրում է նաև «Փոքրիկ տղամարդիկ» (1871) գրքում։ Վեպի հիման վրա ստեղծվել են մի շարք պիեսներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և օպերաներ։