Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)
From Wikipedia, the free encyclopedia
«Փոքրիկ տիկնայք» (անգլ.՝ Little Women), ռեժիսոր Գրետա Գերվիգի ամերիկյան դրաման, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի 8-րդ լիամետրաժ էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Էլայզա Սքանլենը, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։
Արագ փաստեր Փոքրիկ տիկնայքանգլ.՝ Little Women, Երկիր ...
Փոքրիկ տիկնայք անգլ.՝ Little Women | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Փոքրիկ տիկիններ |
Թվական | հունվարի 30, 2020[1][2], հունվարի 30, 2020, դեկտեմբերի 26, 2019[3], փետրվարի 14, 2020, մարտի 26, 2020 և դեկտեմբերի 25, 2019[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրետա Գերվիգ |
Պրոդյուսեր | Դենիզ դի Նովի, Էմի Պասկալ, Ռոբին Սվայկորդ և Արնոն Միլչեն |
Սցենարի հեղինակ | Գրետա Գերվիգ |
Դերակատարներ | Մերիլ Սթրիփ, Սիրշա Ռոնան, Թիմոթի Շալամե, Ֆլորենս Փյու, Էլայզա Սքանլեն, Ջեյմս Նորթոն, Լորա Դերն, Էմմա Ուոթսոն, Լուի Գարրել, Բոբ Օդենքըրք, Քրիս Քուփեր, Abby Quinn?, Թրեյսի Լեթս[4], Ջեյն Հոդիշել[4] և Maryann Plunkett?[4] |
Օպերատոր | Յորիկ Լե Սո |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Մոնտաժ | Նիք Հյուի |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Կինոընկերություն | Columbia Pictures, Di Novi Pictures, Sony Pictures Entertainment և Regency Enterprises |
Տևողություն | 134 րոպե[5] |
Բյուջե | 40 000 000 $[6] |
Շահույթ | 218 843 645 $[6] և 108 101 214 $[6] |
Պաշտոնական կայքէջ | |
Little Women (2019 film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում։ Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը։