Էմմա Ուոթսոն
From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն (անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson, ապրիլի 15, 1990(1990-04-15)[1][2][3], Le Marais, Փարիզ[4][5]), բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Նվաճեց մեծ ճանաչում նկարահանվելով որպես Հերմիոնե Գրեյնջեր «Հարի Փոթերը» ֆիլմաշարում 2001-2011 թվականներին Դենիել Ռեդկլիֆի և Ռուբերտ Գրինտի հետ։ Էմման այս դերը ստացավ 1999-ին, երբ 9 տարեկան էր։ Դրանից առաջ նա մասնակցում էր միայն դպրոցական բեմադրություններին։ Մասնակցությունն այս նախագծին դերասանուհուն բերեց բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև ավելի քան 10 միլիոն Ֆունտ ստերլինգ։
Էմմա Ուոթսոն բրիտանական անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson | |
---|---|
Հասակը | 170 սմ |
Ծնվել է | ապրիլի 15, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Կրթություն | Վուստեր քոլեջ (2012), Բրաունի համալսարան (մայիսի 25, 2014), Headington School?, Դրագոն սքուլ (2003), Stagecoach Theatre Arts? և International School of France? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Դերասանուհի, ֆոտոմոդել |
Ակտիվ շրջան | 2001–այժմ |
Ժանրեր | Արկածային, Ֆենտեզի |
Ընտրանի | "Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը" |
Համատեղ ապրող(ներ) | George Craig? և Ջոնի Սիմոնս |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿինոՊոիսկ | ID 40779 |
2007 թվականին նկարահանվել է «Բալետի կոշիկներ» ֆիլմում։ Ֆիլմը ցուցադրվել է BBC- ով 2007 թվականի դեկտեմբերին:Բացի այդ, Էմման Հնչյունավորեց Արքայադուստրը սիսեռահատիկի վրա մուլտֆիլմում և «Դեսպերի արկածները» անիմացիոն ֆիլմի կերպարներից մեկին, որը թողարկվեց 2008 թվականին։
2014-ին Ուոթսոնը նշանակվեց ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան, որից հետո նա ստեղծեց HeForShe նախագիծը, որը տղամարդկանց կոչ է անում պաշտպանել գենդերային հավասարությունը։