Փրաասպայի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ճակատամարտ Փրաասպայի մատույցների մոտ կամ պարզապես Փրաասպայի ճակատամարտ, ռազմական բախում մ.թ.ա. 36 թվականին՝ պարթևական արշավանքի ընթացքում։ Կազմակերպել էր Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը։ Հակամարտող կողմերն էին մի կողմից Հռոմեական հանրապետությունն ու վերջինիս դաշնակից (Արտաշատի պայմանագրի հիմքով) Մեծ Հայքի թագավորությունը, մյուս կողմից՝ Ատրպատականն ու Պարթևական տերությունը։ Ներխուժելով Ատրպատական՝ Մարկոս Անտոնիոսը նպատակ ուներ Փրաասպան որպես հենարան օգտագործելով ներթափանցել Պարթևական թագավորություն՝ դառնալով Արևելքի գերիշխանը։
Թվական | մ.թ.ա. 36 թվական |
---|---|
Մասն է | Մարկոս Անտոնիոսի արևելյան արշավանք |
Վայր | Փրաասպա, Ատրպատական |
Արդյունք | Հռոմեական զորքերի պարտություն |
Հակառակորդներ | |
![]() ![]() | Ատրպատականի թագավորություն Աջակիցներ՝ Պարթևստան |
Հրամանատարներ | |
Մարկոս Անտոնիոս Արտավազդ Բ | Մար Արտավազդ |
Կողմերի ուժեր | |
![]()
| անհայտ |
Ռազմական կորուստներ | |
32 հազար | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Վերջինս իր նպատակների իրագործմանն էր ծառայեցնում Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Մեծի և Գնեոս Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի դրույթները, որով, փաստացիորեն, Հայաստանը համարվում էր «հռոմեական ազգի բարեկամն ու դաշնակիցը»։ Այսպիսով, Տիգրանյան գահի իրավահաջորդությունը ստանձնած Արտավազդ Բ Աստվածայինը պարտավորվում էր տեղի տալ հռոմեացիների ծավալապաշտական նկրտումներին։
Ճակատամարտն ավարտվում է 100-հազարանոց հռոմեական լեգեոնների պարտությամբ։ Նախքան մարտադաշտ հասնելը, Արտավազդ Բ-ն իր զորքերով ետ է վերադառնում Հայաստանից՝ հարավից Մեծ Հայք ներխուժած պարթևներին դիմակայելու մտայնությամբ։ Լեգեոնների պարտության իրողությունը կոծկելու նպատակով Անտոնիոսը Հռոմեական սենատին այն ներկայացնում է որպես հայերի դավաճանության հետևանք։ արդյունքում՝ եռապետը հաշվեհարդար է տեսնում Արտավազդ Բ-ից (խաբեությամբ շղթայելով և արքայական ընտանիքին դեպի Եգիպտոս գերեվարելով)՝ արժանանալով հռոմեական պատմիչների խիստ քննադատությանը։