Քադըքյոյ
Ստամբուլի շրջաններից մեկը / From Wikipedia, the free encyclopedia
Քադըքյոյ (թուրքերեն՝ Kadıköy կամ Քաղկեդոն հուն․՝ Χαλκηδόνος), Ստամբուլի ամենահին շրջանը։ Քադըքյոյը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում[1]։ Բնակության առաջին հետքերը այս վայրում պատկանում են մ.թ.ա. 680 թվականին։ Մեգարայի դորիացիները Բոսֆորի ափին կառուցեցին Քաղկեդոն քաղաքը, որը հայտնի է իր տիեզերական եկեղեցական ժողովներով։ Շրջանի ափերը ողողվում են Բոսֆորի և Մարմարա ծովի ջրերով։ Թաղամասում կողք կողքի բնակվում են թուրքերը, հայերը, հույները, հրեաները։ Հյուսիսարևմտյան մասում սահմանակից է Յուսքյուդար թաղամասին։ Ստամբուլի մետրոպոլիտենի մի քանի կայարաններ գտնվում են Քադըքյոյում։ Քադըքյոյը Ստամբուլի ասիական հատվածի ամենազարգացած և առաջադեմ թաղամասն է։ Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, առանձնատներ, ակումբներ, փաբեր, բարձրաճաշակ ռեստորաններ և սրճարաններ։
Բնակավայր | ||
---|---|---|
Քադըքյոյ | ||
Երկիր | Թուրքիա | |
Մակերես | 40,21 կմ² | |
Բնակչություն | ▼458 638 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | kadikoy.gov.tr և v2.kadikoy.bel.tr | |
| ||