From Wikipedia, the free encyclopedia
Քենեթ Մակենզի Քլարկ, բարոն Քլարկ (անգլ.՝ Kenneth McKenzie Clark, Baron Clark, հուլիսի 13, 1903[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 21, 1983[1][2][3][…], Hythe, Անգլիա[6]), բրիտանացի գրող, պատմաբան, արվեստի պատմության ոլորտի գլխավոր մասնագետներից, 1969-1970 թվականներին BBC-ով հեռարձակված «Քաղաքակրթություն» ռահվիրայական հեռուստասերիալի հեղինակ և վարող։
Շոտլանդացի հարուստ մի ընտանիքի միակ երեխան։ Ընտանիքը զբաղվում էր տեքստիլ արհեստի ոլորտում։
Ավարտել է հեղինակավոր Վինչեսթեր քոլեջը։ Այնուհետև 1922-1926 թվականներին սովորել է Օքսֆորդի Երրորդության քոլեջում, որտեղ նա ուսումնասիրել է արվեստի պատմություն։
1931 թվականին նա սկսել է դասավանդել Օքսֆորդի համալսարանում, իսկ դրանից առաջ երկու տարվա պրակտիկա է անցել Բեռնարդ Բեռնսոնի մոտ։
1934 թվականին Քլարկը դարձել է Լոնդոնի ազգային պատկերասրահի ամենաերիտասարդ տնօրենը։ Այն ղեկավարել է մինչև 1945 թվականը։
Նա ունեցել է այնպիսի նկարիչների նկարներ, ինչպիսիք են Սասետան, Ջովաննի դի Պաոլոն, Բոշխը, Ռեմբրանդը, Ինգրեսը և Սեզանը։ Նա նաև սահմանել է արվեստի գործերի պահպանման նոր ստանդարտներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ռմբակոծվեց Լոնդոնը, նա պատասխանատու էր նկարների տարհանման, իսկ պատերազմի ավարտին՝ դրանց անվտանգ վերադարձի համար։
1946 թվականին ստացել է պրոֆեսորի պատվավոր կոչում Օքսֆորդի Սլեյդ գեղարվեստի դպրոցում, որտեղ աշխատել է մինչև 1950 թվականը։
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել «Բրիտանիայի փառատոնի»՝ 1951-1952 թվականներին Լոնդոնում կայացած բրիտանական հոբելյանական ցուցահանդեսի կազմակերպմանը։
1955-1960 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի գեղարվեստական խորհրդի նախագահ։
1967-1978 թվականներին աշխատել է որպես Յորքի համալսարանի ղեկավար, միևնույն ժամանակ եղել է Բրիտանական թանգարանի համադրող։
1969 թվականին նրան շնորհվել է «Life peer» կոչում և նա պաշտոնապես անվանվել է բարոն Քլարկ օֆ Սոլթվուդ՝ 1955 թվականին ձեռք բերած Սոլթվուդ դղյակի անունով։ Վերջինս էլ դարձել է նրա նստավայրը։ Նրա հետնորդները այս ամրոցը պահպանում են մինչ օրս։
Չնայած այն հանգամանքին, որ Քլարկը միշտ հիացել է մեծ մարդկանցով, նա նաև քարոզել էր անհատականություն, համամարդկային արժեքներ և ունեցել է հակամարքսիստական համբավ։ Նա հակված է եղել բանավիճելու պոստմոդեռնիզմի կողմնակիցների հետ։ Արվեստաբանների որոշ եզրակացություններ չեն դիմացել ժամանակի փորձությանը։ Մասնավորապես, Ադոլֆո Վենտուրին Ֆերարայի նկարիչ Գալասսոյին է վերագրում հայտնի «Tarokka Mantegna» հավաքածուները։ Սա կարելի է եզրակացնել «Քաղաքակրթություններ» շարքի նրա հայտարարություններից։
Իր հիմնական գործունեությանը զուգահեռ աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում, ինչպես նաև ակտիվորեն զբաղվել է գրականությամբ։ 1974-ին, Ջ. Հոլլի հետ միասին, նա հրատարակել է Արվեստի սյուժեների և խորհրդանիշների բառարանը (1996-ին գիրքը հրատարակվել է նաև ռուսերեն տարբերակով. թարգմանել է Ա. Մայկապարը)
Նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո՝ Քենթ կոմսության Հիթ քաղաքում։
1949 թվականին նա եղել է Բրիտանական ակադեմիայի անդամ։
1927 թվականին նա ամուսնացել է Օքսֆորդի համալսարանի իր ուսանողուհու՝ իռլանդուհի Էլիզաբեթ Ջեյն Մարտինի հետ։ Հետագայում նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալանը, որ ծնվել է 1928 թվականին և երկվորյակներ Քոլեթն ու Քոլինը, որոնք ծնվել են 1932 թվականին։ Ջեյնը մահացել է 1976 թվականին, իսկ հաջորդ տարի Քլարկը նորից է ամուսնացել՝ Նոլվեն դե Ժանզե-Ռայսի հետ։
Նրա որդին՝ Ալան Քլարկը, հետագայում դարձել է պատմաբան և պահպանողական պատգամավոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.