ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քերի Մարիսա Վաշինգտոն (անգլ.՝ Kerry Marisa Washington, հունվարի 31, 1977[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և քաղաքական ակտիվիստուհի։ Առավել հայտնի է «Ռեյ» (2004), «Ֆանտաստիկ քառյակը» (2005), «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006), «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» (2007) և «Ջանգոն ազատված» (2012) ֆիլմերում խաղացած դերերով։ 2012 թվականից սկսած՝ «ABC» հեռուստաալիքի «Սկանդալ» քաղաքական հեռուստասերիալում խաղում է Օլիվիա Փոուփի դերը։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար Վաշինգտոնն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար[6]։
Քերրի Վաշինգտոն անգլ.՝ Kerry Marisa Washington | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1977[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան (1998) և Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Nnamdi Asomugha? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
kerrywashington.com | |
Քերի Վաշինգտոնը ծնվել է Նյու Յորքի Բրոնքս բնակավայրում՝ պրոֆեսորի, կրթության խորհրդատուի և բրոքերի ընտանիքում[7][8][9]։ Ելույթ է ունեցել երիտասարդական թատրոնում, իսկ 1994 թվականին Մանհեթենում ավարտել է «Spence School»-ը։ Վաշինգտոնը 1998 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը և ստացել մարդաբանի և հասարակագետի որակավորում։ Սովորել է նաև Նյու Յորքի Մայքլ Հովարդի ստուդիայում։ 1994 թվականին եղել է երիտասարդ դերասանների տաղանդը բացահայտող «YoungArts» ազգային ծրագրի հաղթող։
Քերի Վաշինգտոնն առաջին անգամ ելույթ է ունեցել «ABC» հեռուստաալիքի «Magical Make-Over» հեռուստաֆիլմում։ Նախքան 2000 թվականին «Մեր երգը» ֆիլմում ունեցած առաջին հաջողությունը, որի համար նա քննադատների կողմից լավ արձագանքներ է ստացել[7], հանդես է եկել ևս մի քանի նախագծերում։
Գործունեությունում բեկումնային է դարձել 2001 թվականի «Ինձ համար վերջին պարը» ֆիլմում խաղացած դերը, որից հետո «Վերելակ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ Հաջորդ մի քանի տարիներին նա առաջին հերթին աշխատել է անկախ կինոյում՝ հանդես գալով «Վարկաբեկված հեղինակություն» և «Նա ատում է ինձ» ֆիլմերում, բայց առավել նշանավոր դեր է ունեցել 2004 թվականի մրցանակակիր «Ռեյ» կենսագրական ֆիլմում[7]։
2005 թվականին Վաշինգտոնը «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմում խաղացել է Ալիսիա Մասթերսի դերը։ Թեև դերն ի սկզբանե նախատեսված էր սպիտակամաշկ կապուտաչյա կնոջ համար, այնուամենայնիվ ֆիլմի ռեժիսորը հերոսին է վերամշակել հատուկ դերասանուհու համար[7]։ Նշանակալի դերերից է 2006 թվականի «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմում ուգանդացի բռնակալ Իդի Ամինի կնոջ դերը։ Նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, այդ թվում` «Վատ բնակարան» (2002), «Միստր և միսիս Սմիթ» (2005), «Փոքրիկ մարդը» (2006), «Ինձ թվում է` ես սիրում եմ կնոջս» (2007) և «Հազար բառեր» (2011) կատակերգությունները, ինչպես նաև «Մեռած աղջիկը» (2006), «Բարի գալուստ Լեյքվյու» (2008), «Ուրախ կյանք Քրեքթաունում» (2009) և «Մայրը և երեխաները» (2010) դրամաները։ 2010 թվականին հայտնվել է «Սիրո մասին երգեր» ֆիլմում, որը համանուն պիեսի Էկրանավորումն է, որտեղ խաղացել է այնպիսի նշանակալի մրցանակակիրների հետ, ինչպիսիք են Ֆելիսիյա Ռաշադը, Լորետա Դիվայնը, Քիմբերլի Էլիզը և Վուպի Գոլդբերգը[7]։
Վաշինգտոնը հեռուստատեսությամբ հայտնվել է 2005-2006 թվականներին «Բոստոնի իրավաբանները» սերիալում, իսկ գործունեության սկզբում հյուր է եղել «Նյու Յորքի ոստիկանություն» և «Կարգ ու կանոն» սերիալներում։ Նա նաև Սկառլեթ Յոհանսոնի, Եվա Լոնգորիայի, Դաութզեն Կրուսի հետ հավասար եղել է «L'Oreal» դիմահարդարական ընկերության դեմքը։ 2009 թվականին նկարահանել է վավերագրական ֆիլմ, իսկ 2010 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում` Դեյվիդ Մեմեթի «Մրցավազք» ներկայացման մեջ։
2011 թվականի գարնանը Շոնդա Ռայմսը Վաշինգտոնին հրավիրել է իր «Սկանդալ» հեռուստասերիալ` Օլիվիա Փոուփի կերպարը մարմնավորելու համար։ Խաղալով այդ դերը՝ Վաշինգտոնը մտել է պատմության մեջ` վերջին 38 տարվա ընթացքում դառնալով առաջին սևամորթ դերասանուհին (Թերեզա Գրեյվզից հետո), որը ամերիկյան հեռուստատեսության դրամատիկ հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[10][11]։ 2013 և 2014 թվականներին այդ դերի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
Վաշինգտոնը Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմում խաղացել է կնոջ գլխավոր դերը, որն էկրան է բարձրացել 2012 թվականին[12]։
2013 թվականի հունիսի 24-ից ամուսնացած է ֆուտբոլիստ Ննամդի Էսոմուգայի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել մինչև հարսանիքը[13]։ Նրանք ունեն երկու երեխա` դուստրը` Իսաբել Ամառաչի Էսոմուղան (ծնված 2014 թվականի ապրիլի 21-ին)[14] և որդին` Քեյլեբ Կելեչի Էսոմուղան (ծնված 2016 թվականի հոկտեմբերի 5-ին)[15]։
Վաշինգտոնը քաղաքական ակտիվիստուհի է։ 2008 թվականին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ակտիվ կողմնակիցը[16]։ Նա նաև «Green America» արշավի ակտիվիստ է[17]։ Վաշինգտոնը 2012 թվականին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.