բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Քիմիոն կամ քիմոն, ճապուռ, զիրե, չաման (լատին․՝ Carum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Քիմոն սովորական | |
Քիմոն սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Քիմիոն (Carum) |
Տեսակ | Քիմոն սովորական (C. carvi) |
Միջազգային անվանում | |
Carum carvi |
Ցողունը հարթ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-80 սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն, կրկնակի, եռակի փետրաբաժան։ Ներքևի տերևները կոթունավոր են, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն է, ձվաձև՝ կազմված երկու պտղիկներից։
Հին աշխարհում գոյություն ունեցող համեմունքներից մեկն է եղել։ Հնէաբանները եգիպտական դամբարաններում հայտնաբերել են քիմիոնի սերմեր։ Հին Հռոմում քիմիոնն օգտագործվում էր հաց թխելու ժամանակ, իսկ Հին Հնդկաստանում այն կար օճառի բաղադրության մեջ։ Այս համեմունքը շատ հայտնի էր միջնադարյան Եվրոպայի խոհանոցում։ Հետազոտողների հավաստմամբ՝ քիմիոնն առաջին անգամ Անգլիա է բերել Վիկտորիա թագուհու ամուսինը՝ արքայազն Ալբերտը։
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ալպյան մարգագետիններում։
ևս 8 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
e1 | |||||||||||||||
Կարգ Հովանոցածաղկավորներ | դասՔեմիոն | f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | Ընտանքի Հովանոցավորներ | e2 | ||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ավելի քան 300 դաս | f2 | ||||||||||||||
Հայտնի է ավելի քան 30[1], Հայաստանում՝ 3 տեսակ՝
Սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով։ Դրանք պարունակում են նաև դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ։ Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման և խմորման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական, հակաջղացնցումային և ցավազրկող ազդեցությամբ։ Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ՝ վայրի վիճակում։ Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր։ Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաև օգտագործվում է հաց թխելիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.