From Wikipedia, the free encyclopedia
Քոլմ Ֆիորի (անգլ.՝ Colm Feore, օգոստոսի 22, 1958[1][2], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), կանադացի դերասան, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Ազգային անվտանգություն», «Հրեշտակների քաղաքը», «Ռիդիկի ժամանակագրությունը», «Հատուցման ժամը» և «Տոր» ֆիլմերից։ Դերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիր է։
Քոլմ Ֆիորի անգլ.՝ Colm Feore | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1958[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Կանդայի ազգային թատերական դպրոց և Ridley College? |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Քոլմ Ֆիորին ծնվել է Մասաչուսեթսի Բոսթոն քաղաքում։ Ծնողներն իռլանդացիներ են, ինքն էլ մանուկ հասակում որոշ ժամանակ ապրել է Իռլանդիայում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ուինսոր (Օնտարիո), որտեղ էլ մեծանում է Ֆիորին[4]։ Սենտ Կատարայնսի Ռիդլիի քոլեջն ավարտելուց հետո (Օնտարիո) ուսանել է Մոնրեալի Ազգային թատերական դպրոցում, ինչպես նաև Օնտարիոյի Վինձորի համալսարանում։
Ֆիորին հմտանում էր դերասանական վարպետության մեջ Կանադայի Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնում, որտեղ անց կացրեց 16 խաղաշրջան՝ խաղալով տարբեր դերեր, այդ թվում՝ Ռոմեո, Համլետ, Ռիչարդ III և Սիրանո։ 2006 թվականին խաղացել է 4 ներկայացումներում, այդ թվում՝ «Դոն Ժուանում»՝ անգլերեն և ֆրանսերեն, ինչպես նաև կատարել է Ֆեյգինի դերը «Օլիվեր Թվիստ» բեմադրությունում։ 2009 թվականին գլխավոր դերն է խաղացել «Մակբեթ», և Սիրանոյի դերը՝ «Սիրանո դե Բերժերակ» ներկայացումների մեջ և կրկին հանդես եկել Ստրատֆորդի Շեքսպիրյան փառատոնին։
Կանադայում Ֆիորիի ամենահայտնի դերերից մեկը 2002 թվականի հեռուստատեսային «Տրյուդո» մինի սերիալում վարչապետ Պիեռ Տրյուդոյի դերն էր, որն արժանացավ քննադատների հավանությանը։ Այս դերի համար Ֆիորին ստացավ Gemini Award մրցանակը՝ լավագույն տղամարդու դերի համար և դրամատիկական սերիալում լավագույն դերի համար։ 2006 թվականին նա խաղաց «Վատ լավ ոստիկան» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը նրան ևս մեկ Genie Awards մրցանակ բերեց 2007 թվականին՝ որպես լավագույն դերասան։ Նա հանդես եկավ նաև Կանադայում հայտնի «Պարսատիկներ և նետեր» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի մի քանի դրվագներում, իսկ ավելի ուշ աշխատում էր ԱՄՆ-ի Sundance Channel-ում, որը հեռարձակում էր անկախ կինո, կարճամետրաժ և փաստագրական ֆիլմեր։
Կանդայի սահմաններից դուրս Ֆիորին հանդես է եկել շատ հեռուստա և կինոդերերով։ ԱՄՆ-ում նրա հայտնի դերերից են համարվում երկրորդական դերերն այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են «Հատուցման ժամը» (2003), «Ազգային անվտանգություն» (2003), «Ռիդիկի ժամանակագրությունը» և «Չիկագո»-ն, որը ներկայացվեց Օսկար մրցանակի։ Նա հայտնվեց նաև Բրոդվեյում՝ Դենզել Վաշինգտոնի հետ «Հուլիոս Կեսար» ներկայացման և այլ թատրոնների բեմադրությունների մեջ, օրինակ՝ Լև Շրայբերի հետ՝ «Համլետ»-ում։ 2003 թվականին խաղաց ամերիկայն «24» հեռուստասերիալի մի քանի դրվագներում, իսկ 2000 թվականին՝ «Արևմտյան թև» սերիալի մի դրվագում։ Ֆիորիի վերջին դերերից մեկը սառցե հսկա Լաֆեի դերն էր 2011 թվականի «Թոր» ֆիլմում[5], որը մտնում է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի մեջ և համանուն կոմիքսի էկրանավորումն է[6]։
Ֆիորին ամուսնացել է 2 անգամ․ երկրորդ կինը՝ պարուսույց Դոննա Ֆիորին է, ում հետ դաստիարակում է 3 երեխա՝ Ջեկ, Թոմ և Աննա, իսկ առաջին ամուսնությունից ունի որդի՝ Ջեկը։ Ապրում է Կանադայի Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.