Քրդերը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Քրդերը Հայաստանում (քրդ.՝ Kurdên Ermenistanê) կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ-ի քրդերը Նոր տնտեսական քաղաքականության տարիներին՝ 1920-ական թվականներին, սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին՝ լատինատառ, ապա 1945 թվականին՝ կյուրեղագիր, իսկ հիմա՝ և՛ կյուրեղագիր, և՛ լատինատառ[2]։
Քրդերը Հայաստանում | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
37 470 (2011[1]) |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
քրդերեն (Կուրմանջի), հայերեն, ռուսերեն | |||
Հավատք(ներ) | |||
Եզդիականություն |
Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդալեզու ռադիո։ Քրդերի մասին առաջին ֆիլմը՝ Զարեն, նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը՝ «Քուրդ հովիվը», որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին[2]։
ՀՀ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում էր 35 308 եզդի և 2 162 քուրդ բնակիչ[1]։ Քրականան և եզդիական համայնքներն ունեն մեկական ներկայացուցիչ ՀՀ Ազգային ժողովում։ Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայումս ներկայացնում է Կնյազ Հասանովը, իսկ եզդիական համայնքը՝ Ռուստամ Բաքոյանը[3][4]։