Քրեական ընթերցվածք
From Wikipedia, the free encyclopedia
Քրեական ընթերցվածք (անգլ.՝ Pulp Fiction), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի ստեղծողն է ամերիկյան անկախ կինոյի ռեժիսոր հանրահայտ Քվենտին Տարանտինոն։ Նկարահանված է 1994 թվականին Miramax կինոըկերությունում, առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականի սեպտեմբերի 10-ին։ Պարունակում է իր մեջ՝ քրեական դրամայի և կատակերգության ժանրերը։ «Քրեական ընթերցվածքը» սկիզբ դրեց մի նոր ժանրի, ամերիկյան անկախ կինոյի, ազդեցություն ունեցավ 90-ական թվականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձավ ֆիլմ-լեգենդ։ Ֆիլմն արժանացավ բազում մրցանակների, այդ թվում Օսկար մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում, «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի՝ Կաննի կինոփառատոնում ու ևս մոտ քառասուն կինոմրցանակների։ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով անավանակարգում, շարունակում է մնալ առաջին տասնյակի մեջ։ Ֆիլմի համարյա բոլոր դերակատարները հոլիվուդյան աստղեր են։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Նույնիսկ եթե դուք ունեք բնավորություն, դա դեռ չի նշանակում, որ դուք ունեք բնավորություն»։
Քրեական ընթերցվածք անգլ.՝ Pulp Fiction | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | գանգստերային ֆիլմ, անկախ ֆիլմ[1][2][3] և դրամա |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | մայիսի 21, 1994[4][5], նոյեմբերի 3, 1994[6], հոկտեմբերի 14, 1994 և 1994 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քվենտին Տարանտինո |
Պրոդյուսեր | Լոուրենս Բենդեր |
Սցենարի հեղինակ | Քվենտին Տարանտինո և Ռոջեր Էվերի |
Դերակատարներ | Բրյուս Ուիլիս, Ջոն Տրավոլտա, Ումա Թուրման, Սեմյուել Ջեքսոն և Թիմ Ռոթ |
Օպերատոր | Անջեյ Սեկուլա[7][8][9] |
Մոնտաժ | Սալլի Մենքե |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես և Թենեսի |
Կինոընկերություն | A Band Apart, Jersey Films և Miramax Films |
Տևողություն | 154 րոպե |
Բյուջե | 8 000 000 $ |
Շահույթ | 213 928 762 $[10] և 107 928 762 $[11] |
Պաշտոնական կայքէջ | |
Pulp Fiction (1994) Վիքիպահեստում |