From Wikipedia, the free encyclopedia
Քրիստին Մադլեն Օդետ Լագարդ (ֆր.՝ Christine Madeleine Odette Lagarde, հունվարի 1, 1956[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա)[13], ֆրանսիացի փաստաբան և Ժողովրդական շարժման միություն կուսակցության քաղաքական գործիչ, ով 2011 թվականի հուլիսի 5-ից ղեկավարում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։
Քրիստին Լագարդ ֆր.՝ Christine Lagarde | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն |
---|---|
Կրթություն՝ | Lycée François-Ier?, Q125840365?, Հոլթոն Արմս դպրոց, Փարիզ-Նանթեր համալսարան, Քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ Դեքս և École des beaux-arts d'Avignon? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, փաստաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, բանկիր և մարզիկ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Christine Madeleine Odette Lallouette |
Ամուսին | Wilfried Lagarde?, Q113585479?[4] և Xavier Giocanti? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քրիստին Լագարդը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆրանսիական կառավարությունում՝ եղել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար, իսկ դրանից առաջ՝ Դոմինիկ դե Վիլպինի վարչապետ եղած ժամանակ, Գյուղատնտեսության և Առևտրի նախարար։ Լագարդն առաջին կինն էր, ով Մեծ ութնյակի երկրներից դարձավ ֆինանսների նախարար և առաջին կինն է, ով ղեկավարում է ԱՄՀ-ն։
Հայտնի հակամենաշնորհային և աշխատանքի գծով փաստաբան Լագարդը դարձավ միջազգային Baker & McKenzie փաստաբանական ընկերության առաջին կին տնօրենը։ 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ֆայնենշլ Թայմսը նրան ճանաչեց Եվրագոտու լավագույն ֆինանսների նախարարը[14]։ 2011 թվականի հունիսի 28-ին նշանակվեց Արժույթի միջազգային հիմնադրամի հաջորդ տնօրենը 5 տարի ժամկետով՝ 2011 թվականի հուլիսի 5-ից սկսած[15][16][17] փոխարինելով Դոմինիկ Շտրաուս-Կանին։ Նա 11-րդ եվրոպացին է, ով նշանակվում է այդ պաշտոնում[18]։ 2014 թվականին Լագարդը Ֆորբս ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից 5-րդը[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.