Եվրագոտի

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Եվրագոտի (արտասանություն ), պաշտոնապես կոչվում է եվրոյի տարածք[5], Եվրոպական միության 28 անդամ երկրներից 20-ի արժութային միություն, որոնք եվրոն (€) ընդունել են որպես ներքին առևտրի արժույթ։ Եվրագոտու դրամավարկային գործառույթը կոչվում է Եվրահամակարգ։ Եվրոպական միության մյուս ինն անդամ երկրները ունեն իրենց ազգային արժույթները, չնայած դրանց մեծ մասը պարտավորվել է հետագայում անցնել եվրոյին։

Արագ փաստեր Policy of, Type ...

Եվրագոտու մեջ ընդգրկված են Ավստրիան, Բելգիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան։ ԵՄ մյուս անդամ երկրները (բացառությամբ Դանիայի և Միացյալ Թագավորության) պարտավորվել են միանալ գոտուն եթե բավարարեն պահանջներին[6]։ Ոչ մի երկիր նախկինում դուրս չի եկել գոտուց[7]։ Անդորրան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը ԵՄ հետ կնքել են պայմանագիր, համաձայն որի եվրոն նրանց պաշտոնական արժույթն է, սակայն իրավունք ունեն թողարկելու սեփական մետաղադրամներ[8][9]։ Կոսովոն և Չեռնոգորիան ընդունել են եվրոն իրենց նախաձեռնությամբ, սակայն այս երկրները Եվրագոտու պաշտոնական անդամ չեն և չունեն ներկայացուցչություն Եվրոպական Կենտրոնական բանկում (ԵԿԲ) կամ Եվրախմբում[10]։

ԵԿԲ-ն, որը կառավարում նախագահը և ազգային կենտրոնական բանկերի խորհուրդը, հաստատում է գոտու դրամավարկային քաղաքականությունը։ ԵԿԲ հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել գնաճը։ Չնայած չկա ընդհանուր քաղաքականություն արժութային միության կառավարման վերաբերյալ, կառավարման գործառնույթը կատարում է Եվրախումբը, որն ընդունում է Եվրագոտու կամ եվրոյի մասով քաղաքական որոշումներ։ Եվրախումբը կազմված է եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներից, սակայն արտակարգ դեպքերում այն ղեկավարում են երկրների առաջնորդները։

Remove ads

Բնակչություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads