From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեությունն Ալբանիայում որպես պետական կրոն ընդունվել է 325 թվականին։ 1100 թվականից Բյուզանդական կայսրությունն Ալբանիայի տարածքում կատարում է եկեղեցական ծեսեր։ Վենետիկի ազդեցությունը գնալով մեծանում էր, որի հետևանքով 13-րդ դարում ֆրանցիսկանները սկսեցին բնակություն հաստատել Ալբանիայում։ 15-19-րդ դարերում, Օսմանյան կայսրության իշխանության ներքո Ալբանիայում քրիստոնեությանը փոխարինեց իսլամը՝ որպես մեծամասնության կրոն։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ալբանիայի կառավարությունը տալիս է յուրաքանչյուր կրոնի տոկոսային թիվը. 58% մուսուլման, 10% կաթոլիկ, 7% ուղղափառ և 15% աթեիստ կամ անկրոն, սակայն 2011 թվականի մարդահամարը սխալ էր կազմակերպվել, որի պատճառով բնակչության մեծ մասը չի մասնակցել մարդահամարին, իսկ մյուս քաղաքացիներին էլ անհնար էր գտնելը[1] : 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության կրոնական պատկանելությունն ուներ հետևյալ տեսքը. 56,7% մուսուլման, 10,03% կաթոլիկներ, 6,75% ուղղափառներ, 2,5% աթեիստներ, 2,09% բեքթաշիներ, 0,07% քրիստոնեության այլ ուղղության հավատացյալներ, 0,02% այլ կրոնի դավանողներ, իսկ 13,79%-ը հրապարակավ չի հայտնել իր կրոնական պատկանելությունը[2]։
2015 թվականի ուսումնասիրության համաձայն մոտավորապես 13,000 մուսուլման քաղաքացի կրոնափոխվել և դարձել է քրիստոնյա[3]։
Կառավարության կողմից տրված թվերի համաձայն` 2010 թվականին ալբանացիների 20%-ն արևելյան ուղղափառության հետևորդներ են[1]։ 2011 թվականի մարդահամարի արդյունքում ուղղափառ հավատացյալ էր բնակչության 6,75%-ը[2]։ Ալբանիան պատմականորեն կապված է ինչպես կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ արևելյան ուղղափառ եկեղեցու հետ։ Ալբանացիները տարածաշրջանի առաջին ժողովուրդներից էին, ովքեր ընդունեցին առաքյալներին, իսկ հետո` քրիստոնեությունը։ 1054 թվականին եկեղեցու պառակտման հետևանքով ուղղափառությունը դառնում է բյուզանդական տիրապետության տակ գտնվող տարածքներում բնակվող ալբանացիների հիմնական կրոնը։
Ալբաներենով առաջին ուղղափառ պատարագերը տեղի են ունեցել ոչ թե Ալբանիայում, այլ Փենսիլվանիայում և Մասաչուսեթսում։ Հետագայում, երբ ուղղափառ եկեղեցուն պաշտոնապես թույլ չտվեցին գոյություն ունենալ կոմունիստական Ալբանիայում, ալբանական ուղղափառությունը գոյատևեց Ֆիլադելֆիայում՝ 1913 թվականին և Բոստոնում` 1965 թվականին հիմնադրված եկեղեցիներում։
Ալբանիայի կաթոլիկ եկեղեցին համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մաս է կազմում՝ Հռոմի Պապի հոգևոր առաջնորդությամբ։ Ըստ 2011 թվականին կառավարության կողմից տրված թվերի, կրոն ունեցող բնակչության մոտ 10,03%-ը կաթոլիկ քրիստոնյա է[1], սակայն կառավարության նոր տվյալները ցույց են տալիս, որ կաթոլիկների տոկոսային թիվը 21,3 է[2]։ Երկրում կա հինգ թեմ, երկու արքեպիսկոպոսություն, Առաքելական վարչություն, որն ընդգրկում է Ալբանիայի հարավային շրջանը։
Մինչ օսմանյան ներխուժումը քրիստոնեությունը բոլոր ալբանացիների կրոնն է եղել։ Հյուսիսային ալբանացիները հավատարիմ էին կաթոլիկությանը, իսկ հարավում բնակիչներն արևելյան ուղղափառության հետևորդներ էին[4][5]։
Ալբանիայում բողոքականները կազմում են շուրջ 8000 [6] մարդ, մինչդեռ այստեղ գոյություն ունեն բողոքական 189 տարբեր միավորումներ, այդ թվում՝ Ալբանիայի ավետարանական դաշինքը (VUSH)[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.