Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)
From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպիական մարզադաշտ, կամ «Օլիմպիաշտադիոն» (գերմ.՝ Olympiastadion), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Գտնվում է Օլիմպիական այգու կենտրոնում, քաղաքի հյուսիսային մասում։ Ամբիոնը և այգու մի մասը ծածկված է ճարտարապետ Ֆրայ Օտտոյի կողմից նախագծված հսկակայական կախովի ծածկով։
Տեսակ | Օլիմպիական մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ և pitch? |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Մյունխեն |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1968 |
Անվանված է | Օլիմպիաշտադիոն |
Կառուցված | 1972 |
Բացված | մայիսի 2, 1972 |
Ճարտարապետ | Ֆրայ Օտտո, Գյունտեր Բենիշ |
Ճարտարագետ | Jörg Schlaich? |
Սեփականատեր | Olympiapark Munich GmbH |
Տարողություն | 69 250[1] |
Տնային թիմ | Մյունխեն 1860, Բավարիա (1972—2005) |
Դաշտի չափսեր | 105 х 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | Պաշտոնական կայք |
Olympic Stadium, Munich Վիքիպահեստում |
1972 թվականին այն Ամառային Օլիմպիական խաղեր 1972 գլխավոր խաղասպարեզն էր։ Այնտեղ է անցկացվել 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի ժամանակ Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Նիդերլանդների հավաքականին, և 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում Նիդերլանդների հավաքականը 2:0 հաշվով հաղթել է ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականին։
Մարզադաշտում երեք անգամ անցկավել է Չեմպիոնների լիգան՝ 1979, 1993 և 1997 թվականներին։
1972 թվականից մինչ 2005 թվականները այն համարվում էր «Բավարիա» և «Մյունխեն 1860»։ 2005 թվականից նրանք խաղում են «Ալյանց Արենա» մարզադաշտում։