From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր Աբիլգոր Նիլսեն (դան․՝ Oliver Abildgaard Nielsen,հունիսի 10, 1996[1][2], Hasseris, Aalborg Municipality, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, Կազանի «Ռուբին» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Hasseris, Aalborg Municipality, North Jutland County, Դանիա | ||
Քաշ | 66 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
«Օլբորգ» ակումբի սան է։ 2015 թվականին հուլիսի 20-ին «Էսբերգ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Դանիայի սուպեր լիգայում[3]։ Իր առաջին մենամարտում նախ դարձել է տասնմեկ մետրանոց հարվածի մեղավոր, ապա հավասարեցրել է հաշիվը։ 2020 թվականի փետրվարի 3-ին Աբիլգորը վարձակալության իրավունքով տեղափոխվել է ռուսական «Ռուբին»՝ մինչև 2020 թվականի հունիսը հետգնման տարբերակով։ Մարտի մեկին «Տամբով» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել ՌՊԼ-ում[4]։ Վարձակալության ավարտին ակումբը ակտիվացրել է հետգնման հնարավորությունը և լիարժեք պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականին հունիս[5]։ 2021 թվականի նոյեմբերի 21-ին «Սոչի» ակումբի դեմ մրցախաղում Աբիլդգորը խփել է իր առաջին գոլը «Ռուբին» ակումբի կազմում[6]։
2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Աբիլգորը մասնակցել է Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում խաղացել է Գերմանիայի թիմի դեմ մրցախաղում[7]։
2020 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Դանիայի հիմնական հավաքական[8]։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին նորամուտ է ունեցել Շվեցիայի հավաքականի դեմ ընկերական խաղում 2։0 հաշվով՝ փոխարինելով Թոմաս Դելանին և խաղի 70-րդ րոպեին ստացել է դեղին քարտ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.