Օլիվեր Կրոմվել
From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր Կրոմվել (անգլ.՝ Oliver Cromwell, ապրիլի 25 (մայիսի 5), 1599[3][2][6][…], Հանթինգդոն, Huntingdonshire, Անգլիայի թագավորություն[1][2][3] - սեպտեմբերի 3 (13), 1658[3][7][6][…], Palace of Whitehall, Անգլիական հանրապետություն[8]), Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ։ 1643-1650 թվականներին՝ Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ, 1653 - 1658 թվականներին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր[9]։ Օլիվեր Կրոմվելը մեծացել է պուրիտանական (կրոնական ուղղություն Անգլիայում) ընտանիքում։ Հոր մահից հետո մեկնել է Լոնդոն՝ իրավունք ուսումնասիրելու։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1628 թվականից, երբ առաջին անգամ ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1640 թվականից ընդդիմության գործիչներից էր։
Օլիվեր Կրոմվել Oliver Cromwell | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Վիգեր | ||
Կրթություն՝ | Սիդնի Սասեքս քոլեջ | ||
Մասնագիտություն՝ | զորավար, քաղաքական գործիչ, ագարակապան և բանակի սպա | ||
Դավանանք | կոնգրեգացիոնալիզմ և Պուրիտանություն | ||
Ծննդյան օր | 1599 թ. ապրիլի 25 | ||
Ծննդավայր | Հանթինգդոն, Huntingdonshire, Անգլիայի թագավորություն[1][2][3] | ||
Վախճանի օր | 1658 թ. սեպտեմբերի 3 | ||
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | ||
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն | ||
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն, Անգլիական հանրապետություն և Կրոմվելի պրոտեկտորատ | ||
Հայր | Ռոբերտ Կրոմվել[4] | ||
Մայր | Elizabeth Steward?[5][4] | ||
Ամուսին | Էլիզաբեթ Կրոմվել[4] | ||
Զավակներ | Ֆրանսիս Կրոմվել | ||
Ինքնագիր | |||
Ստյուարտների դեմ նրա ճառերն աչքի են ընկել բուրժուազիայի և նոր ազնվականության շահերի պաշտպանությամբ։ Թագավորի դեմ քաղաքացիական պատերազմի ժամանակ Կրոմվելն ստեղծել է բանակի նոր տեսակ՝ «երկաթյա» կարգապահությամբ, որն ստացել է «երկաթակողերի բանակ» անվանումը և դարձել վերակազմված խորհրդարանական բանակի կորիզը։
1645 թվականի հունիսի 14-ին Նեսբի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է Կարլոս I Ստյուարտի բանակը։ 1650 թվականին Կրոմվելը պաշտոնապես նշանակվել է լորդ-գեներալ՝ հանրապետության բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1649-1650 թվականներին անգլիական բանակը դաժանորեն ճնշել է դեռևս 1641 թվականին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։
1650-1652 թվականներին Կրոմվելը հնազանդեցրել և Անգլիային է միացրել Շոտլանդիան։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրել է հանրապետությունը և հաստատել ռազմական բռնապետություն լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի միանձնյա իշխանությամբ։
Հատկապես ակտիվ են եղել Կրոմվելի գաղութակալական ձեռնարկումները։ Կրոմվելի մահից կարճ ժամանակ անց վերացվել է պրոտեկտորատի վարչակարգը։ Երկրում ստեղծվել է քաղաքական խառնակ իրավիճակ, ակտիվացել են ժողովրդական շարժումները։
Այս պայմաններում բուրժուաազնվականական շրջաններն անհրաժեշտ են համարել վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։ 1660 թվականի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր խորհրդարանը Կարլոս I-ի որդուն հռչակել է թագավոր։