From Wikipedia, the free encyclopedia
Օճառենի (անգլ.՝ Sapindus), օճառազգիների ընտանիքի մշտադալար և տերևաթափ ծառերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 15 տեսակ՝ տարածված Ասիայի և Ամերիկայի արևադարձային շրջաններում։
Օճառենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ցեղ | Օճառենի (Sapindus) L., 1753 |
Տերևները հերթադիր փետրաձև են, հուրանը ծայրային է կամ ծոցային։
Պտուղները պարունակում են մինչե 38% սապոնիններ և օգտագործվում էին օճառի փոխարեն։
Մշակվում է արևադարձային տաք երկրներում, որպես գեղազարդիչ բույս և սապոնիններ ստանալու հումք։ ԽՍՀՄ–ում՝ Կովկասի Սևծովյան ափերին, հազվադեպ՝ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, մշակվում է օճառենու 3 տեսակ։
Երբեմն օճառենիներ էին անվանում նույն ընտանիքին պատկանող արևելա-Ասիական հուրանավոր կելրեուտերիան (անգլ.՝ Koelreute- ria paniculata), որը կլիմայավարժված էր Մեղրու, Իջևանի տնկարկներում, Երևանի բուսաբանական այգում և կանաչ գոտում։
Դասը ընդգրկում է 15 տեսակ[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.