Օսլա, սպիտակ, ջրում չլուծվող փոշի է, տաք ջրում նա ուռչում է առաջացնելով կոլոիդ լուծույթ՝ շրեշ։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։

Արագ փաստեր Օսլա, Ընդհանուր տեղեկություններ ...
Օսլա
Thumb
Thumb
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումօսլա
Ավանդական անվանումկրախմալ
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Խտություն1450 կգ/մ³[1] գ/սմ³
Սուբլիմացման ջերմաստիճան410 °C
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար9005-25-8
EINECS համար232-679-6
ЕС232-679-6
RTECSGM5090000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Փակել

Կառուցվածք

Օսլան՝ , բնական պոլիմեր է։ Այն առաջանում է բույսերի կատարած ֆոտոսինթեզի հետևանքով՝ արեգակնային ճառագայթների էներգիայի կլանման դեպքում։ Ածխաթթու գազից և ջրից մի շարք ռեակցիաների հետևանքով առաջանում է գլյուկոզ՝

:

Գլյուկոզից սինթեզվում է օսլա.

:

Օսլայի մեջ մտնող մակրոմոլեկուլները ունեն տարբեր մեծություն. նրանց մեջ կան տարբեր թվով՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար օղակներ։ Օսլայի մոլեկուլները իրարից տարբերվում ենոչ միայն օղակների թվով, այլև իրենց կառուցվածքով։

Քիմիական հատկությունները

Thumb
Օսլայի և յոդի ռեակցիայի արդյունքը

Օսլան թթվի առկայությամբ ջրի հետ տաքացնելիս ենթարկվում է հիդրոլիզի։ Ջրի միջոցով օսլայի մակրոմոլեկուլների ճեղքման պրոցեսն ընթանում է աստիճանաբար։ Սկզբում գոյանում են միջակա նյութեր՝ դեքստրիններ, ապա սախարոզի իզոմեր մալթոզը, հիդրոլիզի վերջնական արդյունքն է գլյուկոզը՝

 :

Ծծմբական թթվի կատալիտիկ ներգործությամբ օսլան փոխակերպվում է գլյուկոզի։ Այդ ռեակցիան հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Կիրխհոֆը 1811 թվականին։

Կիրառումը և ստացումը օսլա պարունակող նութերից

Օսլան մեր սննդի հիմնական ածխաջուրն է։ Օրգանիզմում այն ճարպերի նման հիդրոլիզվում է։ Այդ պրոցեսը սկսում է բերանի խոռոչում, սնունդը ծամելիս, թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ։ Այնուհետև հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում և աղիքներում։ Առաջացած գլյուկոզը աղիքների թավիկների միջոցով անցնում է արյան մեջ և մտնում լյարդ։ Օսլայի հիդրոլիզի ժամանակ առաջանում են միջանկյալ նյութեր՝ դեքստրիններ, որոնք օրգանիզմի կողմից ավելի հեշտ են յուրացվում քան ինքը՝ օսլան, քանի որ դրանք կազմված են փոքր մոլեկուլներից և լուծվում են ջրում։

Օսլային ստանում են գլյուկոզ։ Գլյուկոզ ստանալու համար օսլան մի քանի ժամ տաքացնում են ծծմբական թթվի հետ։ Երբ հիդրոլիզի պրոցեսն ավարտվում է, թթուն չեզոքացնում են կավճով, առաջացած կալցիումի սուլֆատի նստվածքը ֆիլտրում են և լուծույթը գոլորշիացնելով խտացնում։ Լուծույթը սառելիս առաջանում է գլյուկոզ։ Եթե հիդրոլիզի պրոցեսը մինչև վերջ չնթանա կստացվի թանձր, քաղցր զանգված՝ դեքստրինների և գլյուկոզի կառնուրդ՝ մաթ, որը օգտագործում են հրուշակագործության մեջ կոնֆետներ, քաղցրաբլիթ պատրաստելու համար։ Օսլայի ստացվող դեքստրինները օգտագործում են որպես սոսինձ։

Օսլան օգտագործում են էթիլ սպիրտի արտադրության մեջ։ Այդ պրոցեսում օսլան ֆերմենտի ազդեցության տակ ենթարկվում է հիդրոլիզի, իսկ հիդրոլիզի արդյունքը դրոժի առկայությամբ ենթարկվում է խմորման և առաջանում է սպիրտ։ Օսլան ամենից հաճախ ստանում են կարտոֆիլից։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.