Գլյուկոզ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գլյուկոզ (հուն․՝ γλευχος ՝ քաղցր գինի[1]), խաղողաշաքար, ալդոհեքսոզ, դեքստրոզ, C6H12O6, ածխաջուր (միաշաքար)։ Անգույն բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 146,5 °C։ Լավ լուծվում է ջրում։ Ջրային լուծույթներում հանդես է գալիս որպես ά և այլ ձևերի խառնուրդ։ Օպտիկապես ակտիվ է։ Գլյուկոզ պարունակվում է պտուղներում, ծաղիկներում և բույսերի այլ օրգաններում, ինչպես նաև կենդանական հյուսվածքներում (արյուն, ուղեղ )։ Տալիս է ալդեհիդներին բնորոշ ռեակցիաներ։ Վերականգնելիս ստացվում է վեցատոմ սպիրտ՝ սորբիտ, օքսիդացնելիս՝ գլյուկոնաթթու, ավելի խորը օքսիդացնելիս՝ շաքարաթթու, իսկ միայն առաջնային սպիրտային խմբի օքսիդացումով՝ գլյուկուրոնաթթու։ Բույսերը և որոշ մանրէներ գլյուկոզը սինթեզում են անօրգանական նյութերից։ ά-գլյուկոզը բոլոր կենդանի օրգանիզմների (վիրուսներ, բարձրակարգ բույսեր և ողնաշարավորներ) խիստ անհրաժեշտ բաղադրամասերից է։ Գլյուկոզը շատ մանրէների համար էներգիայի միակ աղբյուրն է և մասնակցում է նյութափոխանակության ռեակցիաներին։ Արտադրության մեջ ստանում են օսլայի թթվային հիդրոլիզով։ Օգտագործվում է բժշկության մեջ, հրուշակեղենի և տեքստիլ արդյունաբերություններում։ Ելանյութ է ասկորբինաթթվի (վիտամին «С») ստացման համար։ Գլյուկոզայի խմորմամբ ստացվում է էթիլալկոհոլ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads