Օսլոյի մայր տաճար (լյութերական)
From Wikipedia, the free encyclopedia
Օսլոյի մայր տաճար (նորվ.՝ Oslo domkirke), լյութերական եկեղեցի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Պատկանում է Նորվեգիայի եկեղեցու Օսլոյի թեմին։ Կառուցվել է 1694 - 1697 թվականներին։ Հանդիսանում է Օսլոյի երեք քրիստոնեական տաճարներից մեկը։ Օծվել է 1697 թվականին:Այն օգտագործվում է Նորվեգիայի թագավորական ընտանիքի և Նորվեգիայի կառավարության կողմից տարբեր հանդիսավոր պածշտոնեական միջոցառումների կազմակերպման համար։ 1968 և 2001 թվականներին Օսլոյի տաճարում է կազմակերպվել Նորվեգիայի թագավորի թագադրման արարողությունները։
Օսլոյի մայր տաճար նորվ.՝ Oslo domkirke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | լյութերական տաճար և մշակութային արժեք |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Diocese of Oslo? |
Հիմնական ամսաթվերը | 1697 |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
Առաջնորդ | Օլե Քրիստիան Քվարմե |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1694 |
Կառուցման ավարտ | 1697 |
Հիմնադրված | 1694 |
Շինանյութ | աղյուս |
Oslo Domkirke Վիքիպահեստում | |
Պաշտոնական կայք |
1848-1850 թվականներին ճարտարապետ Ալեքսիս դե Շատոնեֆայի կողմից տաճարը վերակառուցվել է։ 1950 թվականին կրկին վերանորոգվել է։ 2006 թվականի օգոստոսին կրկին փակվել է վերանորոգման նպատակով և կրկին վերաբացվել է 2010 թվականին[1]։
Օսլոյի տաճարը նաև հայտնի է իր վիտրաժներով և երգեհոնով։ Առաջին երգեհոնը տեղադրվել է տաճարում 1711 թվականին, իսկ վերջինը՝ 1997 թվականին[2][3][4]։